07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սիրում են Արարատը, խմում միայն հայրենիքի ջուրը, բայց գնում են

” Իմ տպավորությամբ այսօր այս արտագաղթի  դեպքում Հայաստանի իշխանությունները գտնվում են տոտալ, ոչ ադեկվատ բնութագրման մեջ, ոչ ադեկվատ է վերաբերմունքը բոլոր խնդիրներին”,- արտագաղթի խորացման և դրա հեևանքների հետ կապված քննարկմանը կարծիք հայտնեց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Արամ Կարապետյանի դիտարկմամբ արտագաղթը այսօր բաղկացած է 4 օբյեկտիվ և սուբյեկտիվ բաղադրիչներից.”Առաջին օբյեկտիվ բաղադրիչը սոցիալ-տնտեսական իրավիճակն է Հայաստանում: Ըստ էության Հայաստանը աղքատ երկիր է: Եվ Հայաստանի աղքատացման համար օբյեկտիվ գործոն է հանդիսանում պատերազմը և պատերազմի ժամանակ առաջացած ծանր կացությունը”:

Արամ Կարապետյանի կարծիքով այն տնտեսական մոդելի պարագայում, որը այսօր մենք ունենք, արտագաղթը կասեցնելը ուղղակի սին ցանկություն է. “Որովհետև Հայաստանը խորհրդային միության ժամանակ բավականին լուրջ արդյունաբերական զարգացած երկրներից մեկն էր մեր տարածաշրջանում: Կան բազում -բազում թվեր, որոնք դա ապացուցում են”:

Քաղաքական գործիչը կարծում է, որ չնայած պատերազմը ետ է մղել մեր երկիրը բնականոն զարգացման գործընթացից, սակայն կարելի էր վերջին 20 տարիների ընթացքում միջոցներ կիրառել դրա լուծումները գտնելու համար:

Որպես սուբյեկտիվ գործոն Արամ Կարապետյանը դիտարկում է քաղաքական և բարոյահոգեբանական պրոցեսը.”Այստեղ մտնում է այն խնդիրը, երբ մարդը չի կարողանում փոխել իրավիճակը, այստեղ ընտրությունների կեղծումն է, զոռբայությունն է, երբ մարդը հասկանում է որ ոչինչ չի կարող անել”:

“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահը կարծում է, որ եթե միգրացիան այս ընթացքով գնա , ապա հայաթափման ծրագիրը ընդամենը ժամանակի խնդիր է:

”Այն մարդիկ որ հայրենասեր են`  որ սիրում են Արարատը, խմում են միայն հայրենիքի ջուրը, կամաց-կամաց հասկանում են, որ հայրենասիրությունը միայն դրա մեջ չի , սուբյեկտիվ պատճառները ստիպում են հասկանալ, որ ճիշտը գնալն է”: Արամ Կարապետյանի ցավն այն է, որ հայրենիքից գնում են շատ բարձր մակարդակ ու կրթություն ունեցող մարդիկ:

Նրա կարծիքով 3 գործառույթ իրականացնելու դեպքում մենք կկարողանանք կանխել արտագաղթը.

1.Փոխել սոցիալ տնտեսական զարգացման մոդելը:
2. Անպայման նոր քաղաքական որոշումներ պիտի կայացվեն, այսինքն հին բազիսի վրա նոր վերնաշենքի կառուցում, որի մեջ մտնում է նաև իշխանափոխությունը:
3.Ունենալով սեփական պետություն` սեփական իշխանություն հարկավոր է հետաքրքրվել և փոփոխություններ փնտրել: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ