17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ չորրորդ նախագահը միջնորդեց փոխել խափանման միջոցը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանը քիչ առաջ ցուցմունք տալով՝ ներկայացրեց նաեւ միջնորդություն` փոխելու իր խափանման միջոցը: Ըստ ամբաստանյալի` մեղադրող կողմը ներկայացնում է մի ապացույց, որ իբր 2013-ին հունվարի 8-ին Սամվել Հարությունյանը զանգահարել է նրան:

“Սամվել Հարությունյանը եւ այսօր էլ Խաչատուր Պողոսյանը հայտարարեցին, որ ես Հայրիկյանի մահափորձի հետ կապ չունեմ: Բացի զանգելուց նույն հաջողությամբ դատախազը կարող է ասել, որ հունվարի 6-ին էլ Սամվել Հարությունյանը իմ Նոր տարին է շնորհավորել: Կրկնում եմ` Հայրիկյանի  մահափորձի մասին լսել եմ հեռուստատեսությամբ, մեր տանը` ընտանիքիս անդամների հետ, եւ գնացել հիվանդանոց: Այնտեղ շատ մարդ  է եղել եւ ես` որպես նախագահի թեկնածու, տեսակցել եմ Հայրիկյանին”,-ասաց Սեդրակյանը:

Նա միջնորդեց կալանքը փոխել մեկ այլ խափանման միջոցի, որովհետեւ ինքն անմեղ է եւ կշարունակի ներկայանալ դատավարությանը մինչեւ գործի ավարտը: Ցուցմունքից հետո Սեդրակյանը հայտարարեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, քանի որ ինքը կապ չունի Հայրիկյանի մահափորձի հետ: Այնուամենայնիվ, դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց, որ կողմերը պարտավոր են հնչեցնել հարցեր, իսկ ամբաստանյալը կարող  է չպատասխանել:

Հարցերը հնչեցրեց Արամ Ամիրձավյանը: Վերջինս խաչաձեւ հարցեր էր տալիս, ինչը չվրիպեց ամբաստանյալ Սեդրակյանի ուշադրությունից: ” Պարոն դատախազ, մի մոռացեք, որ ես եղել եմ ՀՀ նախագահի թեկնածու եւ հայտարարել եմ, որ կլինեմ ՀՀ 4-րդ նախագահը: Էլի եմ ասում` ես եմ լինելու Հայաստանի 4-րդ նախագահը, ուստի Ձեր հարցերով չեք կարող շեղել ինձ”,-ասաց Սեդրակյանը: Դատախազը հարցրեց . “Դուք որպես ապագա նախագա՞հ եք խոսում ինձ հետ”: “Ոչ, այս պահին դեռ նախագահ չեմ”,-պատասխանեց Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ