18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը

Հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը՝ “Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ողջ կտրվածքին վերաբերող հարցերին” նվիրված խորհրդաժողովը։ Երկօրյա միջոցառման ընթացքում ուշադրություն կդարձվի այս խնդրի ամենատարբեր ասպեկտներին:

Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ.Բոայան։ Միջոցառման հիմնական զեկուցողների թվում է նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուժնիկսը։

Խորհրդաժողովին կմասնակցեն ԵԽ անդամ 47 պետությունների, ինչպես նաեւ իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ոլորտում ներգրավված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչները։

Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների ցանցի “HELP Programme” հիմնական նպատակն է զարգացնել դատավորների, դատախազների եւ փաստաբանների կարողություններն ազգային մակարդակում Մարդուիրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան արդյունավետ կիրառելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ