07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անահիտ Բախշյանի հրապարակային պատասխանը Տարոն Մարգարյանին

Այսօր Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, օրենքները կարդալու վերաբերյալ Տարոն Մարգարյանի հորդորին ի պատասխան, նամակ է հղել պարոն Մարգարյանին, որում ասվում է.

“Հարգելի պարոն Մարգարյան,

Երեւանի ավագանու կանոնակարգի 6-րդ կետի համաձայն՝ “Ավագանու գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, իրավահավասարության, օրինականության, հարցերի ազատ քննարկման ու կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա”, ուստի ավագանու նիստերին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, համաձայն իրենց քաղաքական ուժի որդեգրած գաղափարախոսության, ազատ են արտահայտել իրենց տեսակետները:

Հետեւաբար խնդրում ենք պարտավորեցնել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ չմիջամտել որեւէ մեկին ելույթի, հարցուպատասխանի կամ հայտարարության ժամանակ՝ որքան էլ հնչեցված տեսակետները հաճո չլինեն նրա ականջին: Սա՝ առաջին:

Երկրորդ՝ կանոնակարգի 3-րդ կետի 21-րդ ենթակետի համաձայն՝ “Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը  Իրավական ակտի նախագիծը եւ դրան կցված փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում տրամադրում է Ավագանու անդամներին, Քաղաքապետի նշանակած գլխադասային Հանձնաժողովին, որի նախագահը կամ ներկայացուցիչը Ավագանու նիստում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ: 116-րդ կետի համաձայն՝ “Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նիստում հարցերի քննարկումը կատարվում է Կանոնակարգի 114-րդ կետում սահմանված կարգով”, իսկ 114-րդ կետի 5-րդ ենթակետը սահմանում է՝ “Օրակարգի հաստատումից հետո հարցերը քննարկվում են ըստ օրակարգում դրանց ներկայացման հաջորդականության, նիստը վարողի կողմից հարցի ներկայացմամբ, ինչպես նաեւ դրա վերաբերյալ հիմնական եւ հարակից զեկուցողների անուն-ազգանունների հայտարարմամբ”, 6-րդ ենթակետը սահմանում է՝ “որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցողներ՝ գլխադասային Հանձնաժողովի  եւ Քաղաքապետարանի  աշխատակազմի ներկայացուցիչները”՝ անկախ նրանից, նիստը հերթական է, թե արտահերթ:

Ինչպես նկատեցիք, հունիսի 15-ի արտահերթ նիստի ժամանակ կրկին չհաստատվեց օրակարգը, բաժանված օրակարգում նշված չէին գլխադասային հանձնաժողովներն ու հարակից զեկուցողների  անուն- ազգանունները եւ չեղան հարակից զեկուցումներ: Այսքան մեջբերումներն իմ կողմից արվեցին՝ հնչեցնելու համար հետեւյալ հարցը՝ ո՞վ չի կարդացել օրենքները:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ Ձեզ ավագանու նիստերը վարել օրենքներին եւ կանոնակարգին համապատասխան:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան

Ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար”:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ