Ճապոնիայում վաճառվել է աշխարհի ամենաթանկ ձմերուկը
Ճապոնիայում մոտ 3.2 հազար դոլարով աճուրդում վաճառվել է “դենսկե” տեսակի էլիտար ձմերուկ: Ամենաթանկ ձմերուկի սեփականատերն է դարձել տեղի սուպերմարկետների ցանցի ղեկավարը: Այժմ երջանիկ գնորդը մտադիր է “հրաշք-հատապտուղը” աճուրդի հանել իր խանութներից մեկում:
յուրօրինակ ձմերուկը շատ հյութալի եւ համեղ է: Այս տեսակն աճեցնում են ճապոնական Հոկայդո կղզու Տոմա քաղաքի տարածքում: Սովորաբար այս ձմերուկների գինը 50 դոլար է:Այս տարի նախատեսվում է վաճառել 70 հազար նման ձմերուկ:
Ճապոնացիները սիրում են փորձարկումներ անել բանջարաբոստանային կուլտուրաների հետ: Այնտեղ աճեցվում են բուրգի կամ քառակուսու տեսքով ձմերուկներ:Այս երկրում նաեւ դդումներ են սիրում: 2013-ին տեղի 2 հայտնի հատապտուղներն աճուրդում վաճառվել են 16 հազար դոլարով: