Փոփոխված ու անփոփոխ աստղերը…՛՛կանաչ-կարմիրից՛՛ նորաձևություն /ֆոտո/
Ասում են` մարդիկ ամենից շատ վախենում են անդորրից և ձանձրույթից, իսկ ձանձրացնում է հատկապես միապաղաղությունը և միօրինակությունը: Դրանից խուսափելու համար աստղերն օրինակ սիրում են փոփոխվել և ներկայանալ նոր կերպարներով:
Ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի փոփոխվել սիրող աստղերին:
Սոֆի Մխեյանը հայկական շոու բիզնեսի համարձակ աստղերից է: Նա նաև այն երգչուհիներից է, ով հաճախ է ներկայանում նոր կերպարով ՝ այդպես երբեմն զարմացնելով իր երկրպագուներին ու հանդիսատեսին: Սոֆին բազմաթիվ անգամ է փոփոխել մազերի սանրվածքն ու գույնը: Երգչուհին իր յուրաքանչյուր տեսահոլովակում նորովի է հանդես գալիս, իսկ այս ամառ Սոֆին արդեն շիկահեր է:
Կտրուկ փոխվել է Սիլվա Հակոբյանը: Նախկինում նրան գրեթե միշտ կարելի էր տեսնել կարմիր, կանաչ գույների մեջ՝ իր երգերին համապատասխան: Սակայն թե այդ երգերը և թե նրա ՛՛կանաչ-կարմիր՛՛ ոճն արդեն անցյալում է: Եթե ուշադիր հետևեք Սիլվայի տեսհոլովակներին, ապա ակնհայտ երևում է, որ երգչուհու հետ աշխատում են ոճաբաններ:
Անահիտ Սիմոնյանը դասվում է սևահերների շարքին, սակայն երգչուհին կարճ ժամանակում և շիկահեր ներկայացավ և թխահեր: Տպավորություն էր, որ երգչուհին չի գտնում իրեն հարմար մազերի գույնը: Այսօր նա կրկին թուխ մազեր ունի: Եթե ուշադրություն դարձնեք նրա տեսահոլովակներին մինչ ամուսնություն և ամուսնությունից հետո, ապա վստահ եմ՝ երգչուհու ոճում կնկատենք էական փոփոխություններ:
Լիլիթ Հովհաննիսյան. երբ այս աղջիկը նոր էր սկսում իր կարիերան, սևահեր էր: Շատերս հիշում ենք նրան ”Հայ Սուպերսթար” նախագծից, որտեղ նա բոլորից առանձնանում էր իր մազերի յուրօրինակ սանրվածքով: Լիլիթը հիմա էլ է ներկայանում յուրահատուկ տեսքով , սակայն, եթե առաջ երգչուհուն օգնում էր քույրը, ապա այսօր այդ հարցում երգչուհին հույսը դնում է հմուտ վարսահարդարների վրա:
Քրիստինե Պեպելյանն անդավաճան է մնացել իր կերպարին: Կար ժամանակ, երբ երգչուհին երկար շեկ մազեր ուներ և նախընտրում էր սպորտային հագուստ: Նա նաև անդավաճան էր իր երգերի ոճին: Բայց մի օր հայ հանդիսատեսը երգչուհուն տեսավ պարելիս, իսկ նրա ”չէ, չէ, չէ” արտահայտությունը երկրպագուները մինչ օրս հիշում են: Այնուհետև տեսահոլովակներից մեկում երգչուհին անսպասելի կերպարանափոխվեց` ներկայանալով սև գույնի մազերով: Այժմ երգչուհին կրկին շիկահեր է և ունի մազերի կարճ սանրվածք:
աղբյուրը՝ ArmStar.am: