Սա այն ժողովուրդն է, որը պայծառ և լուրջ ապագա էր ուզում կերտեր …
“Ա1+” հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը արտագաղթի հիմնախնդիրներին առնչվող այսօրվա քննարկմանը նշեց, որ սկսած 2000 թվականից ինքը իրեն համարում է էմիգրանտ սեփական երկրում .
“ Ես չեմ զարմանա, որ էմիգրացիան դիտարկվեր որպես սփյուռքից դեպի Հայաստան և ոչ թե հակառակը: Ես համարում եմ, որ ամենամեծ և ամենախայտառակ պատճառը ագրեսիվ ցինիզմն է, որը դրսևորում է մեր պառլամենտը, մեր կառավարությունը:
Սկզբում դա տեղափոխվեց նախագահականից դեպի դիմացի մայթ` պառլամենտ, պառլամենտից հանրապետության հրապարակ` դեպի կառավարություն, կառավարությունից տեղափոխվեց չինովնիկների վրա` չինովնիկներն էլ ցրեցին ժողովրդի վրա: Պարզվումա, որ ամենամեծ չինովնիկը ժողովուրդն ա, ամենամեծ ցինիկը ժողովուրդն ա, որը լքումա իրա երկիրը՝ վախենալով դժվարություններից”:
Մեսրոպ Մովսեսյանին տարօրինակ է թվում այն, որ 1990-1995 թվականները հաղթահարած ժողովուրդը այսօր տրտնջում է. “ Սա այն ժողովուրդն է, որը պայծառ և լուրջ ապագա էր ուզում կերտեր, թե ինչու կտրվեց նրա թևերը՝ մենք առ այսօր չենք կարողանում պարզել”: