19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ժողովրդի հացն ու դեղը և 200 հազար դոլարանոց բիոզուգարանները. չդիմե՞լ դատախազություն

ՀՀ-ում երկու բիոզուգարանների գնման համար հատկացվել է 100 միլիոն դրամ, իսկ գնման համար ծախսվել է 23 միլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ իրենք ոչ թե ասում են, թե ինչու են այսքան գումար ծախսել բիոզուգարանների ձեռքբերման կամ գնման համար, այլ միայն փաստում են, որ ստուգման ժամանակ երկուսն էլ չէին աշխատում:

՛՛Մենք չենք ասում՝ շատ եք տվել կամ քիչ եք տվել, մենք ասում ենք, որ ծախսն անարդյունավետ է: Հակառակն եք ուզում ապացուցել, ապացուցեք, տեսնենք՛՛: Զաքարյանը շեշտեց, որ ընդհանրապես բիոզուգարաններ դնում են այն վայրերում, որտեղ կոյուղիներ չկան, իսկ ՛՛Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կոյուղի էլ կա, ամեն ինչ էլ կա՛՛:

՛՛Զուգարանների հարցը նորից ու նորից քննարկելն այլևս անիմաստ է, որովհետև արդյունավետության մասին խոսելը ծիծաղ է առաջացնում: Մենք խոսում ենք ժողովրդի հացի, դեղի մասին և 200 000 դոլարանոց զուգարանների մասին, որտեղ չկան ադամանդներ, պճնանքի թանկարժեք պարագաներ: 

Ես հորդորում եմ՝ ինչու նյութերը չեն ուղարկվում դատախազություն, ով է պատասախան տալու՛՛,-ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց` որակելով սա չկանխամտածված սպանություն: ՛՛Դա չկանխամտածված սպանություն է, ինչպես ասացի` մարդիկ հացի, դեղի խնդիր ունեն, հիմա արժի՞ նյութեր ուղարկել՛՛,-հարցրեց պատգամավորը: 

Իշխան Զաքարյանը պատասխանեց, թե կարող են դատախազություն դիմել միայն քրեական բնույթի խախտումների դեպքում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ