Էրդողանն ավելի շատ նման է Պուտինին, քան Աթաթուրքին. “Financial Times”

“Տարբեր երկրներում կատարվող իրադարձությունների միջեւ զուգահեռներ տանելը հարկավոր է մի քիչ զգույշ անել, սակայն հնարավոր չէ չխոստովանել, որ Թուրքիայում տեղի ունեցող ցույցերը եւ վերջերս Ռուսաստանում կայացած իրադարձությունները իսկապես նման են իրար”,-գրում է տնտեսագետ Մարկուս Սվեդբերգը` բրիտանական “Financial times”-ի իր հոդվածում:
“Ինչպես Պուտինը, այնպես էլ Էրդողանը իշխանության գլուխ են եղել ավելի քան 10 տարի եւ ներկայում էլ մտադիր են պահպանել իշխանությունը: Պուտինը, սահմանդրության մեջ խախտումներից խուսափելու նպատակով, պաշոնների փոխանակում արեց վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, Էրդողանը, սակայն, մտադիր է սահմանադրության մեջ փոփոխություններ անել, որպեսզի պահպանի իր իշխանությունը նաեւ վարչապետության 3-րդ ժամկետից հետո:
Երկուսն էլ համարում են, որ երկրի վիճակը կայունացնելն իրնց արժանիքն է: 2 ղեկավարների երկրներում էլ ընդդիմությունը թույլ դիրքերում է: Երկուսն էլ շատ քիչ խորհրդականներ ունեն, որոնք նրանց կարող են “ոչ” ասել: Երկուսին էլ հաճախ են մեղադրում բռնապետության մեջ: Եվ Էրդողանի, եւ Պուտինի դեմ դուրս եկածները երիտասարդներ են, կիրթ եւ քաղաքաբնակ: Լայն իմաստով, Թուրքիայի եւ Ռուսաստանի փողոցներ են դուրս եկել միջին խավը”:
Հոդվածագիրը հավելում է նաեւ, որ Պուտինը եւ Էրդողանը սեփական հաջողության զոհն են դարձել: Իշխանության գլուխ գալով` նրանք արել են այն, ինչ հարկավոր էր այդ պահին, սակայն հիմա նրանք պետք է համագործակցեն ժողովրդի հետ` իրենց գերիշխանությունը տարածելու փոխարեն: Դա հավանաբար հեշտ չի լինի, սակայն նրանք այլընտրանք չունեն: Այս պարագայում էրդողանն ավելի շատ նման է Պուտինին, քան Աթաթուրքին: