15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“ՀայՌուսգազարդից” տեղեկացնում են

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.06.2013թ.  որոշմամբ սահմանված՝  “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված “ՀայՌուսգազարդ”-ի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) 2013 թվականի հուլիսի 7-ից սկսում են բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:

Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվելու են բնական գազի նոր սակագնով կազմավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվելու է 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան:

“ՀայՌուսգազարդ”-ը խնդրում է բոլոր բաժանորդներին աջակցել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացին և պարտադիր ներկա լինել հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ հետագա տարաձայնություններից խուսափելու համար: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ