08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարող ա՞ գոմիկ են… Հրազդանի կիրճում ջարդել են քիթը

Հունիսի 10-ին Հրազդանի կիրճում չորս երիտասարդ ծեծել են Արման Գալստյանին /անունը փոխված է-խմբ./: Նշենք, որ կիրճի այդ տարածքում սովորաբար գեյերն են հավաքվում: “Ինձ համար զբոսնում էի, ժամը չորսի կողմերն էր, մեկ էլ տեսա մի 4 հոգի 18-20 տարեկան միանգամից հարձակվեցին վրես, քաշքշեցին”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արմանը: 

Նրա խոսքով, ոչ մի խոսակցություն չի եղել ոչ մի թեմայով: “Կանչեցին՝ կանգնեցի ու միանգամից խփեցին աչքիս”,-ասում է Արմանը: Վերջինս դիմել է ոստիկանություն, կատարվում է նախաքննություն: Գործը Մալաթիա-Սեբաստիա ոստիկանության վարույթում է:

“Ոստիկանությունում էլ քննիչը ասում ա էդ ձորը շեղում ունեցողներն են գնում, դու տենց ե՞ս, այ տղա”,-պատմում է մեր զրուցակիցը:  Երբ նա դեպքի օրը ահազանգել է ընկերներին եւ վերջիններս նրան տարել են հիվանդանոց, ՛՛ընկերներիս տեսավ, հետո ինձ հարցրեց, կարող ա՞ գոմիկ են, նման են, ճիշտն ասա”,-պատմում է Արմանը: 

“Ենթադրենք գոմիկ ենք, պիտի չքննե՞ն գործը, չբացահայտե՞ն”: Դեպքի մասին Արմանի ծնողները չգիտեն. ընկերոջ տանն է ապրում մինչեւ վիրահատությունը:

Դիմածնոտային վիրահատություն է պետք, ասում են բարդ չէ, 150 հազար դրամ արժե: Բժիշկները հավաստիացնում են, որ այտուցված աչքից եւ ջարդված քթոսկրից հետք չի մնա:

“Էս տեսքով երեւամ տանը, մի այլ պատմության մեջ կընկնեմ”,-ասաց մեր զրուցակիցը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ