14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այս տեմպերով որ գնա… Վերահսկիչ պալատն արձանագրել է

Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության վերաբերյալ իր հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նախ և առաջ նա նշեց էկոնոմիկայի նախարարության ՛՛բացերը՛՛: Ըստ Զաքարյանի՝ տարբեր մարդիկ գալիս են վարկեր վերցնում, որպեսզի օրինակ՝ ձկնաբուծական կազմակերպություն բացեն: ՛՛Բայց մենք գնում, պարզում ենք, որ ոչ ձնկաբուծական տնտեսություն կա, ոչ աշխատողներ կան: Արդյունքում մեկն իրա համար տուն էր գրել և վերջ՛՛: 

Եվս մեկ խնդիր է Գյումրու տեխնոպարկի հարցը, որը Իշխան Զաքարյանին զավեշտ է թվում: Նա նշեց, որ  կառավարության կողմից 2008 թվականին հաստավել է Գյումրին տեխնոքաղաքի վերածելու մասին հայեցակարգը:

Ըստ դրա՝ Գյումրիում պետք է զարգանային ՏՏ ոլորտը, ճարտարագիտությունը, զբոսաշրջությունը, նորաձևությունը, ոսկեգործությունն ու արհեստագործությունը: Կազմվել է բիզնես պլան, ըստ որի` ծախսը կազմելու էր մոտ 42-50 միլիոն դոլար: Սակայն Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ մինչ այժմ ստեղծվել է ընդամենը հինգ ընկերություն և ծախսվել է 200 հազար դոլար: 

 ՛՛Այս տեմպերով երկու հարյուր տարի է անհրաժեշտ ծրագիրն իրականացնելու համար՛՛,-նշեց ՎՊ նախագահը :

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ