19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Էրդողանը զիջո ՞ւմ է /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում Ստամբուլում քվեարկություն անցկացնելու հավանականությունը` Թաքսիմ հրապարակի եւ Գեզի զբոսայգու վերակառուցման հարցի վերաբերյալ: Այդ մասին ԶԼՄ-ներին հաղորդել է թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը` Էրդողանի եւ ցուցարարների պատվիրակության հանդիպումից հետո: 

Բանակցությունները կայացել են Անկարայում` իշխող` Արդարության եւ զարգացման կուսակցության գրասենյակում եւ շարունակվել 5 ժամ: Սա Էրդողանի առաջին նման զրույցն է ցուցարարների հետ 16 օրվա ընթացքում` բողոքի ակցիաների սկզբից ի վեր: Միաժամանակ իշխանությունները կրկին կոչ են արել ցուցարարներին հեռանալ Գեզի զբոսայգուց:

Նախօրեի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել են Թաքսիմ հրապարակում, որտեղ կառուցված բարիկադներն ավելի վաղ ոչնչացրել էին ոստիկանները: Մի շարք քաղաքներում ցույցի են դուրս եկել փաստաբաններ, որոնք բողոքել են իրենց գործընկերների ձերբակալությունների դեմ: Վերջիններիս ձերբակալել են միայն այն պատճառով, որ նրանք սոցցանցերի միջոցով կոչ են արել ցուցարարներին շարունակել հակամարտությունը Գեզի զբոսայգում: Որոշ ժամանակ անց իրավաբաններին ազատ են արձակել: Վերջիներս իշխանություններին մեղադրել են քաղաքացիական ազատություններին վերաբերող միջազգային կոնվենցիաները խախտելու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ