02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վահագն Չախալյանը հայց է ներկայացրել Սաակաշվիլիի դեմ

Ջավախքահայ գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը հայց է ներկայացրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ եւ պատգամավոր Գոգա Խաչիձեի դեմ, տեղեկացնում են հայկական լրատվամիջոցները:

Ինչպես նշել է Չախալյանը, հայցի պատճառը իր հասցեին զրպարտություն տարածելն է: Նա պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իր մասին ոչ ճիշտ տեղեկություներ տարածելու համար եւ որպես փոխհատուցում նրա փաստաբանները պահանջել են մոտ 22 մլն լարի:

Վերոնշյալ գործիչները Չախալյանի մասին տեղեկություններ էին տարածել, ըստ որոնց նա իբր թե ահաբեկել է վրացական եկեղեցու հոգեւորականներին եւ բռնություն կիրառել նրանց դեմ: 

Վահագն Չախալյանը ձերբակալվել էր 2008-ին` զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ զենք պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարին համաներման շրջանակներում նա ազատ արձակվեց:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ