Անկախ նրանից` մեր նախարարն է, ով է. ՕԵԿ-ական պատգամավորներ
_1371211847.jpg)
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին առաջարկում է հաջորդ անգամ Ազգային ժողով գալ շղթաներով:
”Հաջորդ անգամ ԱԺ գալով իր հետ վերցնի ձեռնաշղթաներ, որ այդ գնումներն իրականացնող պատկան մարմիններին ձերբակալի”,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց Մարգարյանը:
Հարցին, թե իշխանության մաս լինելով ինչպես են վերաբերում ՎՊ-ի հաշվետվության նկատմամբ իշխանության քննադատություններին, Մարգարյանն ասաց` դրական:
”Անկախ նրանից իշխանություն ենք, թե ընդդիմություն լավին լավ, վատին վատ սկզբունքով պետք է վերաբերենք”:
Դիտարկմանը, որ մեծ չարաշահումներ են հայտնաբերվել քաղաքաշինության ոլորտում, իսկ Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ՕԵԿ-ական է, Մարգարյանն արձագանքեց, որ չարաշահումները ոչ թե հենց նախարարության կողմից են արվել, այլ յուրաքանչյուր ոլորտի հետ կապված են եղել: ”Կարծեմ` թյուրիմացություն կար. խոսքը վերաբերում էր շինարարական ոլորտին, որ տարբեր ոլորտներում ունեն իրենց ԾԻԳ-երը”:
”Մենք տեր ենք մեր խոսքին, անկախ նրանից մեր նախարարն է, ով է, օրենքի առաջ բոլորը հավասար են ու պատասխան պետք է կրեն:
Մեզ համար կարևոր չէ, որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են խախտումներ կատարել, տենդեռներ շահել, պետք է կամք դրսևորենք ու հավելեմ, որ մենք առաջարկել ենք ուղարկել դատախազություն այդ փաթեթը”,-հավելեց Բիշարյանը:
Հովհաննես Մարգարյանն էլ կատակով ասաց, որ իրեն առաջարկել են կշտանալու մասին օրենք գրել: ”Շքեղության մասին օրենք գրելուց բացի կշտանալու մասին օրենք գրել են առաջարկել”:
Հարցին, թե չեն կաշկանդվում ընդդիմություն իշխանություն լինելով, Բիշարյանն ասաց. ”Իշխանության մաս կազմելը մեզ չի կաշկանդում խոսել այն խնդիրների մաիսն, որոնք կան”: