09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գտնել “պինդ՛՛ մարզպետ՝ նախարարը հանձնարարական ունի

Օրերս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է, հանդիպել է  մարզի հանրապետական ակտիվին:

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, hանդիպումը շատ նեղ շրջանակներում է եղել, 4-5 հոգու մասնակցությամբ եւ նախարարը ակտիվին ասել է, թե կուսակցական հանձնարարական ունի՝ գտնելու մարզպետի նոր թեկնածու:

“Պիտի գտնենք մեկին, որը կարա մարզը ձգած պահի”,-ասել է բնապահպանության նախարարը:

Հեղինակավոր կուսակցականներին զարմացրել է նախարարի այս հայտարարությունը, սակայն լուրջ չեն ընդունել: Մտածել են, որ Արամ Հարությունյանը փորձում է ուժեղ երեւալ տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, առաջիկայում պաշտոնանկ է արվելու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ