19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ է ծեծվել բանկիրը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի  տեղեկություններով, հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել “Հայբիզնեսբանկի” վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը: Ս. Արզումանյանը արդեն երեք օր է, ինչ աշխատանքի չի գնում:

Բանկում շրջանառվող լուրերի համաձայն, աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց “գործը” անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքը անճանաչելի է եղել:

Բանկի աշխատակիցների շրջանում տարածված լուրերի համաձայն, դեպքից մի կես ժամ առաջ Արզումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ