28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամերիկացին հայց է ներկայացրել վիրաբույժի դեմ` 8-ամսյա էրեկցիայի պատճառով

Ամերիկյան Դելավեր նահանգի բնակիչը հայց է ներկայացրել վիրաբույժի դեմ` անհաջող վիրահատության համար, որը կողմնակի ազդեցություն է թողել 44-ամյա Դենիել Մետսգարի վրա, ինչն էլ իր հերթին դրսեւորվել է 8 ամիս շարունակվող էրեկցիայով: 

2009-ին նա ուրոլոգի օգնության կարիք է ունեցել: Բժիշկները նրա մարմնում հատուկ իմպլանտներ են տեղադրել, որոնք պետք է ապահովեին նրա սեռական օրգանի նորմալ աշխատանքը: Սակայն դրանից անմիջապես հետո տղամարդու մոտ լուրջ խնդիրներ են առաջացել: 

8 ամիս շարունակ Դենիելի մոտ անդադար էրեկցիա է տեղի ունեցել: Բնականաբար մշտական գրգռվածությունը ուղեկցվել է ֆիզիկական ուժեղ ցավով եւ հոգեկան տառապանքներով: Մի շարք բժիշկներ տեղեկացրել են նրան որ պատճառն իմպլանտներն են, սակայն ոչ նրան վիրահատած բժիշկը, ոչ էլ նրա փաստաբանը իրենց մեղավոր չեն համարում: Վիրաբույժը հայտարարել է, որ ինքը ճիշտ է տեղադրել իմպլանտները, իսկ կողմնակի ազդեցությունից ապահովագրված չէ ոչ ոք: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ