17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը կամ պետք է փակի այս պատմությունը, կամ հրաժարական տա/ վիդեո/

“Հայաստանի իշխանության ներկայացուցիչները առաջին անգամ չէ որ հայտնվում են օֆշորային դաշտում և ոչ միայն իշխանությունները, հիմա էլ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, բիզնեսմեններ, գործարարներ իրենց բիզնեսները տանում են օֆշորային գոտիներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց արվեստաբան Լևոն Մութաֆյանը:

Մութաֆյանը հավատում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը օֆշորային պատմության հետ կապված պատահական չի շոշափվում:

Լևոն Մութաֆյանի դիտարկմամբ , եթե հիմքեր չլինեին, որևէ մեկը չէր շահարկի այս երկու անունները. “ Ես ոչ քրեագետ եմ, ոչ էլ կրիմինալիստ, բայց ճշմարտության հատիկներ կան: Ես կարծում եմ, որ ՀՀ վարչապետը կամ պետք է կտրուկ փակի այս պատմությունը, կամ հրաժարական տա”,-հավելեց Լևոն Մութաֆյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ