28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ո՞րն է սեքսի մայրաքաղաքը

Պահպանակի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը միջազգային հարցում է անցկացրել` պարզելու` որն է սեքսի մայրաքաղաքը: Հարցման արդյունքները բավականին անսպասելի են եղել: 29 հազար մասնակիցներ աշխարհի 23 երկրներից գնահատել են քաղաքների “սեքսուալ” կարգավիճակը եւ որոշել հաղթողին: Առաջին տեղում է հայտնվել Սանկտ-Պետերբուրգը: Ինչպես նշում է բրիտանական “The Times”-ը, ՌԴ մշակութային մայրաքաղաքն առաջ է անցել խոշորագույն եվրոպական կենտրոններից` Փարիզից, Լոնդոնից, Հռոմից եւ Բեռլինից:

Պետերբուրգցիները դեռեւս չգիտեն` ինչպես արձագանքել նման համաշխարհային համբավին եւ փորձում են գուշակել, թե ինչն է դրա պատճառը դարձել: Որպես տարբերակներ նշվում են քաղաքի կենտրոնում գտնվող էրոտիկայի խոշորագույն թանգարանի առկայությունը, առաջին, թեկուզ եւ կատակով միասեռ հարսանիքը, գեյ-շքերթները եւ”գիշերային թիթեռնիկների” հասարակական ակտիվությունը, որոնք փորձում են պրոֆմիություն կազմել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ