07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2013

Թուրքական գարո՞ւն

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Թուրքիայում «Գեյզի» այգու շուրջ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ նախորդ մի քանի օրվա ընթացքում բնապահպանական այս շարժման մասնակից հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելով այգում կատարվող շինարարությունից: “Էրդողանի կուսակցությունը որոշեց, որ այդ այգու տեղում պետք է կառուցվի երթևեկության համար չնախատեսված փողոց, հետո որոշվեց կառուցել մեծ չափերի հասնող մզկիթ, […]

Դիվերսիա՞ Քարվաճառի ուղղությամբ

ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը Henaran.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այն լուրերը, որ այս գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում է իրականացրել Քարվաճառի ուղղությամբ: Հասրաթյանը միայն նշեց. ”ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական գծի ողջ երկայնքվ  պատշաճ կերպով իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները և ունակ են կանխելու կամ հետ շպրտելու ցանկացած առաջխաղացում”:  Նկատենք, որ […]

Դեղորայքը վաճառել է եռակի թանկ. ՏՄՊՊՀ-ն տուգանեց

Այսօր կայացած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց դեղորայքի իրացմամբ զբաղվող “Կուրացիա” ընկերության, համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող “Ռիչ Քոմփյութերս” խանութ-սրահի և “Հայջրմուղկոյուղու” հանդեպ հարուցված վարչական վարույթների մասին որոշումները: Այսպես, “Կուրացիա” ընկերությունը տուգանել 10 մլն դրամով գերիշխող դիրքի չարաշահման համար: ՏՄՊՊՀ էր դիմել “Բեյբ Սիմ” ընկերությունը` տեղեկացնելով, որ “Կուրացիա” ՍՊԸ-ն խոչընդոտել է իր գործունեությունը` թույլ […]

ՀՅԴ-ը հանդես է եկել ”Նաիրիտ Գործարանի” հարցով օրենսդրական նախաձեռնությամբ

Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել ”Նաիրիտ Գործարան” փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Մերժվել են Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի գրավի միջնորդությունները

 ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում ձևավորված քննչական խմբի ղեկավարի կողմից 03.06.2013թ. որոշումներ են կայացվել Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին և Տիգրան Սուրիկի Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը […]

Աշոտյանը երաշխավորում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղեկայված քննական կենտրոնում մասնակցել է “Հայոց լեզվի և գրականության“ միասնական քննությանը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն. “ Հավատացնում եմ ձեզ, որ թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում: Նախապես մի շարք խնդրահարույց  առաջադրանքներ շտեմարաններից […]

Ոստիկանությունը խորհուրդ է տալիս շրջանցել Երևանի Հերացի և Մյասնիկյան փողոցները

Հարգելի համաքաղաքացիներ, Երևան քաղաքում իրականացվող ծավալուն ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ հունիսի 4-ին, 5-ին և 6-ին խորհուրդ է տրվում շրջանցել Հերացի և Մյասնիկյան փողոցները հետևյալ ուղղություններով. – դեպի Ազատության պողոտա, – դեպի Կոմիտաս, Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցներ, – դեպի Դավիթ Բեկ փողոց: Պատճառված անհանգստության  համար հայցում ենք ձեր ներողամտությունը:  Ճանապարհային ոստիկանություն  

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչը (նստավայրը՝ Աթենք): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կայուն զարգացում […]

Վարդանիկը առոք-փառոք դուրս եկավ ու հայտարարեց` Աստված ների

Քրեագետ Սերգեյ Գալոյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքն անակնկալ չէր որևէ մեկի համար: Այդ դեպքը մարզպետի նախորդ արարքները կոծկելու հետևանքն է:  Քրեագետը հիշեցրեց, որ ապրիլի 23-ին էլ Գյումրիում տեղի ունեցան նման դեպքեր, որոնց հետ կապված հարցաքննվեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում անունը ևս շատ է հոլովվում: ”Վարդանիկը ապրիլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի