Տհասներից չի նեղանում, Քոչարյանի գալուստն էլ պիտի ճշտվի. Իրավունք
“Սոցիոմետր”-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը, Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադառնալու մասին նշել էր, որ դա կարող է իրականություն դառնալ միայն ՀՀԿ-ի միջոցով: Եվ որ ամենակարեւորն է` այս հարցում Ռ. Քոչարյանին վճռորոշ ձեւով կարող են աջակցել կամ խանգարել “Տաշիրի” Կարեն Կարապետյանն եւ “Սասի”-ի Արտակը: Այս ամենին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում տեղադրվել է մի նյութ, որում նշվում է, թե Ահարոն Ադիբեկայնը հայտարարություններ է անւոմ ոչ սթափ վիճակում:”Իրավունք”-ը փորձել է ճշտել Ադիբկեյանից:
“Ինչ վերաբերում է իմ մասին հնչեցված կարծիքին, ասեմ, որ ես սովոր եմ եւ տհասներից երբեք չեմ նեղանում: Նրանք չեն փորձում հասկանալ, թե ենթատեքստում ինչ է գրվում, ինչ է ասովւմ, եւ թե ինպես պետք է իրեն պահի երկրորդ նախագահը հենց այս ժամանակահատվածում: Ասեկոսներն են գնում, թե վայ, հիմա Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ կփորձի դառնալ իշխանության գլուխ: Ու այդ մարդիկ ասում են, որ դա Քոչարյանի կամքն է, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Նախեւառաջ Քոչարյանը պետք է պայմանավորվի քաղաքական էլիտայի, ապա կուսակցության առաջատար դեմքերի հետ, որ նրանք որոշում կայացնեն”,-ասել է Ադիբեկյանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: