16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մարզպետը նախաքննության ավարտից հետո շարունակելու է պաշտոնավարել. Առավոտ

Մինչեւ նախաքննության ավարտը իր լիազորությունները կասեցնելու մասին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած հայտարարությունը “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համարում է  հանցագործության հովանավորչության լավագույն տեքստը:  Այս մասին նա ասել է “Առավոտ”-ին:

“Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետը թող կարդան ու ամաչեն համակարգի այս պատկերից: Հանցագործության մեջ կասկածվող մարդը կարող  է իր լիազորությունները դադարեցնել մինչեւ նախաքննության ավարտը ու գնա իր վաստակած հանգստին, այդ ընթացքում “մեծահոգաբար” չկատարելով մարզպետի լիազորությունները:

Սուրիկ Խաչատրյանի տարածած այդ խայտառակ տեքստը վկայում է այն մասին, որ Հայաստանում օրենքի տառը անգամ չի գործում: Մարդը, որ հանցագործության բուն պատճառն է, կոնֆլիկտի կողմն  է եղել, եւ որի համար տեղի է ունեցել մարդսապանությունը, կարող է իրեն իրավունք վերապահել  լիազորությունները դադարեցնել”,-ասել է Ս. Սաֆարյանը:

Նա համոզված է, որ մարզպետը նախաքննության ավարտից հետո շարունակելու է պաշտոնավարել. “Կասկած չունենաք, որ Սյունիքի մարզպետը կպատժվի: Հակառակը, կխրախուսվի հերթական մեդալով, միգուցե՝ արիության: Ամբողջ մեղքը կբարդեն սպանվածի վրա ու հայդե՝ դեպի “ապահով” Հայաստան”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ