11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

“Ոստիկանապետի “դուխը” կհերիքի՞ … ” /վիդեո/

Ազգային  ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայն չէ այն տարածված կարծիքին, թե  Գյումրին կրիմինալ քաղաք է: Ըստ պատգամավորի, Գյումրիում լարված մթնոլորտի խնդիր չկա, կյանքը նորմալ շարունակվում է:

Նրա խոսքով, հանրապետության բոլոր մարզերում էլ նման  դեպքեր լինում են,  ցավալի է, որ նաեւ մահվան ելքով: “Վերագրել, թե Սյունիքը կամ Շիրակը կրիմինալ մարզ է, անընդունելի է: Մանավանդ նման հայտարարություններ անելու դեպքում պետք են կոնկրետ վիճակագրական տվյալներ “,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, որի անունը շրջանառվեց վերջերս Գյումրիում սպանված “քավոր Հարութի” եւ կրիմինալ շրջանակների հետ: 

Այն հարցին, թե ոստիկանապետի ռիսկը կհերիքի արդյոք Սյունիքի մարզպետին ասել` արա, դուք մարզպետ եք, թե գողական, Մարտուն Գրիգորյանը ասաց, որ պետք է հարցնել Վլադիմիր Գասպարյանից:

Ի դեպ, պատգամավորը ակնարկեց, որ գողականների պահով  Գասպարյանի ասածը իրեն չէր վերաբերում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ