Կառավարական կրիզիս է սկսվել եւ ամեն ինչ արվում է իշխանությունը պահելու համար. Վահան Արծրունի
Հետպատերազմյան սինդրոմ , թե ավազակապետության շարունակություն: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյան եղբայրների միջև տեղի ունեցած արյունոտ միջադեպին անդրադարձան Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և երգիչ-երգահան Վահան Արծրունին:
Ռուբեն Բաբայանի կարծիքով պատերազմին մասնակցում են և շատ կարգին մարդիկ և կրիմինալը, ովքեր պարզապես հաճույք են ստանում մարդ սպանելուց , հետո և կրիմինալն է վերադառնում նորմալ կյանք և նորմալ մարդը: Թե որ դասին է պատկանել Սյունիքի մարզպետը, ռեժիսորը կարծում է ակնհայտ է:
“Ճոռ –ճոռ խոսքեր, որտեղ ասում են թե նժդեհական են, Նժդեհի մոտ որտեղ է գրված, որ կնոջը կարելի է ապտակել կամ հայհոյել”,-զարմանում է ռեժիսորը: “Ես դա ասում եմ որպես ռեժիսոր, եթե իմ բեմադրած ներկայացումից հանդիսատեսը դուրս է գալիս, ուրեմն ես վատ ռեժիսոր եմ, և այդպիսի թատրոն կա նաև քաղաքական կյանքում:
“Հայաստանում այսօր հանքերի կռիվ է գնում և այդ հանքերի համար կարող են իրար կոկորդ կրծել և մարդ սպանել”,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետի ժամանակավոր հրաժարականին` Ռուբեն Բաբայանը դիտարկեց. “Ախր դու ով ես, որ կասեցնես քո պարտականությունները: Սա ծաղրածուի հայտարարություն է և ծիծաղ է առաջացնում: Եթե Ռուբեն Հայրապետյանի տեքստերը ինչ-որ գրագետ են գրված, ապա այս պարագայում դա էլ արված չի … Նայեք Սուրիկ խաչատրյանի դեմքին և դուք չեք կարողանա այնտեղ որևէ կարգին բառ գտնել”,-հավելեց Ռուբեն Բաբայանը:
Երգիչ-երգահան Վահան Արծրունին մարդկային արժեքի բազմաթիվ օրինակներ բերեց. ”Ես մարդ գիտեի, որ կրակած մարդիկ ամեն գիշեր աչքի առաջ էին գալիս, և նա չէր կարողանում քնել, վերջ ի վերջո այդ մարդը ինքնասպան եղավ”:
Որպես հանրություն ինչ պիտի անենք, որ որոշվի հանցանքի ռեսուրսի սահմանը, նչ պիտի անենք նախ և առաջ, որպես մարդ”,-հարցադրում արեց Վահան Արծրունին: Երգահանի կարծիքով` կառավարական կրիզիս է սկսվել և ամեն բան արվում է իշխանությունը պահելու համար: