27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում միտինգներ են. կան հազարավոր տուժածներ /վիդեո/

Թուրքիայում բախումների արդյունքում երեք հազարից ավելի մարդ է տուժել: Ինչպես հայտնում է “CNN”-ը, պարբերաբար տեղեկատվություն է ստացվում, որ  Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում բախումներ են տեղի ունենում: Անկարայում ցուցարարները փորձել են գրավել վարչապետ Էրդողանի գրասենյակը: Ստամբուլի ցուցարարների դեմ ոստիկանները կրկին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազեր են օգտագործել:

Ամեն օր փողոցներում ցուցարարների թիվն ավելանում է,  նրանք փորձում են գրավել կառավարական շենքերը: Բնակչությանը փորձել է հանդարտության կոչեր անել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա հայտարարել է, որ ցուցարարների տեսակետը իշխանությունները լսել են  ի գիտություն ընդունել: “Այն, ինչ հիմա մենք կարող ենք անել, հանգստանալն է և կաննոներին հետևելը: Ոչ մի կերպ չի կարելի այնպիսի անընդունելի պահվածք թույլ տալ, ոը կվնասի մեր երիկրի իմիջին”,- հայտարարել է Գյուլը:

Ընդդիմությանը, սակայն, նախագահի այս խոսքերը չեն հանգստացրել: Այսօր ցուցարարներին են միացել պետական ծառայողները, որոնք իրենց երկշաբաթյա գործադուլն անվանել են “նախազգուշացնող”, իսկ իշխանությունների գործողությունները ցուցարարների նկատմամբ անվանում են պետական ահաբեկչություն: Իբրև ապացույց բերվում է վերջին երկու օրերի ընթացքում տուժածների թիվը` նրանք երեք հազարից ավելի են: Արդեն նախնական տեղեկություններ կան նաև մահացածների մասին` երկու հոգի:

Չնայած երկրում տիրող իրավիճակին` վարչապետ Էրդողանը հանգստություն է պահպանում: Նախօրեին նա այցով մեկնել է Մարրոկո, որտեղ մնալու է մինչև հունիսի 6-ը:

Ցուցարարներին աջակցում են նաև այլ երկրներում: ԱՄՆ-ում և Եվրոպայում փողոց են դուրս գալիս ոչ միայն թուրքերը, այլև տեղացիները: Մեծ ակցիա է տեղի ունեցել նախօրեին` Աթենքում:

Թուրքիայում տիրող իրավիճակը լայն արձագանք է գտել արտասահմանյան մամուլում: Մասնավորապես բրիտանական The Independent պարբերականը նշում է, որ այգու հետ կապված ակցիան այժմ ոչ մի ընդհանրություն չունի ներկայիս ցույցերի հետ: Այժմ առաջին պլան են դուրս եկել քաղաքական պահանջները: Վերլուծաբանները եզրակացնում են, որ եթե Թուրքիայի իշխանությունները ժողովրդին ընդառաջ չգնան, իրավիճակը շատ շուտով կարող է դուրս գալ վերահսկողությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ