15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նոր մեքենաներ զինված ուժերին /ֆոտո/

Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենաներ ստացան որպես նվեր ”Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից: Կարապետյանների ընտանիքի կողմից մեքենաները բանակին հանձնեց հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը:

”Յուրաքանչյուր երկրի բանակ առավել հզոր է իր հասարակության աջակցությամբ ու սիրով,-նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:-Եվ յուրաքաքանչյուրիս պարտքն է նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավորին՝ թե բարոյապես, թե, հնարավորության սահմաններում, նաև նյութապես”:

”Տաշիր” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ հիմնադրամը, ի թիվ այլ ոլորտների, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև հայոց բանակին՝ տարիներ շարունակ տարբեր աջակցություններ տրամադրելով: Ի մասնավորի, ՀՀ զինված ուժերին մեքենաներ են տրամադրվել նաև 2011 թվականին:

Հավելենք, որ այսօր տրամադրված 10 մեքենաների մակնիշներն ընտրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա: Մեքենաների բաշխումը զորամասերին կիրականացվի նախարարության կողմից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ