Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանին
Բնապահանության նախարար Արամ Հարությունյանին լրագրողների հարցրել են, թե ինչ է սպասվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, եթե պարզվի, որ Կիպրոսում գրանցված “WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերն է:
Հիշեցնենք, որ այս մասին գրել էր “Հետք”-ը:
Նախարարը հիշեցրեց, որ վարչապետը դիմել է դատախազություն՝ պարզելու ճշմարտությունը: “Կարծում եմ՝ ամենալավ պատասխանը դա կլինի, որ պարզաբանումներ կլինեն, պատասխան կտան: Եթե-ներով չենք շարժվում, բացարձակապես չեմ հավատում նման հերյուրանքներին, կա խնդիր, համապատասխան գործընթաց է գնում, եւ բոլորդ պատասխանը կստանք, եւ հանրությունը նույնպես սպառիչ պատասխան կստանա: Իմ անձնական կարծիքով՝ դրանք հերյուրանքներ են, եւ ես չեմ հավատում նման հերյուրանքներին: Բայց որպեսզի անկողմնակալ լինենք, պարզաբանումներ կստանաք գործընթացից հետո”,-հայտարարեց նախարարը: