25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գանձապետը ապահովագրեց իրեն, Բագրատյանը չբավարարվեց

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը սոցիալական ոլորտի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարցով դիմեց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին:

Բագրատյանին հետաքրքրում էր, թե եթե երկրում տնտեսական բարձր աճ է ապահովվում, մարդիկ ինչու են  շարունակում վատ ապրել:

“Հարց ծագեց՝ ի՞նչ է եղել աճը, այս տարվա չորս ամիսներին 1.5 տոկոսով վատ ենք ապրել, բայց աճել են թվերը: Այդ դեպքում, ինչո՞ւ ենք աճում, եթե ինչքան արագ ենք աճում, այնքան վատ ենք ապրում”,- մանրամասնեց Հրանտ Բագրատյանը: Պատագամավորի տեղեկություններով միայն ընթացիկ տարվա առաջին 4  ամիսներին 36 հազարով աճել է երկրից մեկնողների թիվը: 

Ատոմ Ջանջուղազյանը սկզբում ապահովագրեց իրեն՝ ասելով, որ  վստահ չէ, թե արագ ու հեշտ ըմբռնեց Հրանտ Բագրատյանի ասածը: Վերջինս պատրաստակամություն հայտնեց ավելի հստակ նորից արտահայտվելու: Սակայն գանձապետը շարունակեց՝ ասելով, որ որ նպատակահարմար չի գտնում մանրամասնել այդ հարցը՝ հաշվի առնելով այսօրվա քննարկվող թեման

“Այն ձեւակերպման հետ, որ հնչեցրիք, թե ինչքան շատ աճ կա, այնքան վատ ենք ապրում, թույլ տվեք չհամաձայնել”,-ասաց գանաձապետը:

Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ հարց է տալիս ու պատասխանը չի լսում: “Ստացվում է` բյուջեն կատարելով՝ կենսամակարդակն է իջնում, հետեւաբար բյուջեի կատարողականը լուրջ վերլուծությունների կարիք ունի”,- եզրափակեց Բագրատյանը:

Վերջինիս հարցին անդրադարձավ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանը, որն ասաց, որ պետք է կազմել ծրագրերի անձանագիրը, որպեսզի իմանանք, ինչպես դուրս գալ իրավիճակից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ