17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ու՞մ հետ է Արևիկ Ուդումյանը հանգստացել Իտալիայում /ֆոտո/

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը երկու օր առաջ է վերադարձել Իտալիայից: Նա esyes.am-ին պատմել է ճամփորդության մանրամասները: Պարզվում է` Արևիկը Սիրուշոյի` ”Տաշիր” մրցանակաբաշխությանը մասնակցելուց հետո մի քանի օր Մոսկվայում է անցկացրել և այնտեղից մեկնել Իտալիա:

Արևիկի խոսքերով` Իտալիա մեկնել էր հանգստանալու նպատակով: ”Ունեի մոտ տասը օր և քանի որ վերջին ամիսներին աշխատանքային գրաֆիկս խիտ էր, նախընտրեցի պասիվ հանգիստ: Չնայած շատ եմ սիրում շրջագայել` չէի ցանկանում էներգիա և ժամանակ ծախսել նորը բացահայտելու համար: Մեկնեցի Իտալիա, որտեղ հաճախ եմ լինում: Այնտեղ կա ծով, հարազատ մարդիկ, համեղ ուտեստներ և ոչ շատ տուրիստներ,- նշեց զրուցակիցս, ով դժվարացավ խոսել Իտալիայից տպավորությունների մասին, նշելով, որ վաղուց է տպավորվել Իտալիայով: -Ժամանակի ընթացքում ավելի եմ համոզվում, որ շատ եմ սիրում այնտեղի իրականությունը: Ի տարբերություն որոշ եվրոպական երկրների` այնտեղ հստակ է սեռերի տեսքի, պահելաձևի և վերաբերմունքի տարբերությունը: Այնտեղ մեծ սիրո և ուշադրության են արժանանում բոլոր երեխաները: Կարող եմ ասել` երեխան այնտեղ կուռք է: Մի խոսքով, մարդիկ զարմանալի դրական վերաբերմունք են դրսևորում միմյանց նկատմամբ, ընդ որում` և՛ մեծ քաղաքներում, և՛ փոքր”:

Արևիկից պարզեցինք, որ այս ճամփորդության ընթացքում ”ալարկոտ” է եղել և նույնիսկ շատ մոտ քաղաքներ չի գնացել. եղել է Ռիմինիում և Ռիչիոնեում, որտեղ հաղորդավարուհուն ծանոթ փողոցներ, ծովափներ, սրճարաններ են եղել: Թեև Արևիկը մենակ էր մեկնել Իտալիա` քույրերն ու նրանց բալիկներն ընկերակցել են իրեն. ”Մեծ քույրս այնտեղ է ապրում, իսկ մյուսն էլ ինձ նման հանգստանալու էր եկել: Բազմիցս ապացուցված է, որ քույրերիս հետ հանգիստը շատ ուրախ է անցնում, իսկ նրանց բալիկներն այն գունավոր և աղմկոտ են դարձնում”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ