26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երջանկությունը ինձ համար այն է ինչը երևում է իմ օբյեկտիվի միջից

Այսօր՝ հունիսի 4- ին, Հայաստանի պետական պատկերասրահում բացվեց ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Արա Գյուլերը, լինելով աշխարհի ամենատարբեր հատվածներում, իր կյանքի ընթացքում լուսանկարել է աշխարհում համբավ և ճանաչում վայելող տարբեր հասարակական –քաղաքական գործիչների: Այդ գործիչների թվում են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին:

Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, հրատարակել է բազում գրքեր: Արա Գյուլերի բազմաթիվ պարգևներին և շքանշաններին գումարվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը:

Մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր Վարդանյանը, խոսելով մեծագույն արվեստագետի մասին, կարևորեց նրա ցուցահանդեսի բացումը Հայաստանում:

“Շատ շնորհակալ եմ, որ կարողացա աշխարհի մեկ այլ բաները Ձեզի ցույց տալ: 135 աշխատանք եմ հետս բերել, որից երեսունհինգը չկրցանք կախել: Իմ համար կարևորը լուսանկար քաշելն է: Լուսանկարիչն ու ֆոտոնկարիչը տարբեր բաներ են, ինչպես դոկտորն ու ատամնաբույժը”,-ասաց Արա Գյուլերը:

Նա հրավիրեց բոլորին դիտելու իր նկարները. ”Հիմա կհավնեք, կհավնեք, չեք հավնի, դէ ինչ արած”,-ասաց նա:

Արա Գյուլերը սկսել է կինոյից, քանի որ իր բոլոր բարեկամները այնտեղ են եղել, սակայն լուսանկարչության հանդեպ սերը նրան մղել է դեպի ֆոտոլրագրություն:

Խոսելով իր արմատների մասին` ստամբուլահայ լուսանկարիչն ասաց. ”Մամայիս կողմեն  չորս հարյուր տարվա Պոլիսեցի եմ, պապայիս կողմից` շապինգարահիսարցի”: Լուսանկարիչը ցավում է, որ լինելով Մեծն զորավարի համագյուղացին նրա հետ արյունակցական կապեր չունի:

Խոսելով ժամանակակից լուսանկարչության մասին Արա Գյուլերը նշեց, որ  երբեք չի մտածել գունավոր լուսանկարչության մասին, քանի որ դրանով ողջ աշխարհում զբաղվում են:

Հայ լինելու համար ոչ մի խնդիր չի ունեցել. ”Հայ լինելն առավելություն է”,- հավելեց լուսանկարիչը:

Խոսելով մարդկային երջանկության մասին` Արա Գյուլերը փաստեց. “Ես ամբողջ կյանքում վազել եմ երջանկության հետևից և երբեք նրան չեմ հասել: Երջանկությունն այն է, ինչ որ ես օբյեկտիվի միջից տեսնում եմ”,- ասաց 85 ամյա նկարիչը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ