09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Յուրա Մովսիսյանի կոչը ընկերներին

Հայաստանի հավաքականի և ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը Ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել իր խաղընկերին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ”Չպատժել հանցագործության համար՝ նշանակում է խրախուսել այն: Այսօր մենք հիշում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն կորուսյալ հոգիները: Բոլոր իմ ընկերներին կոչ եմ անում ուսումնասիրել եւ իմանալ իմ ժողովրդի պատմության այս կարեւոր էջը: Ճշմարտությունը միշտ գերիշխելու է: […]

Րաֆֆին պետք է հեռանա քաղաքականությունից. 168 ժամ

“Ազատություն”  կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատասխանել է թերթի հարցերին: – Պարոն Բագրատյան, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին, ընդհանրապես հետընտրական զարգացումների այդպիսի հանգուցալուծումը, Ձեզ համար սպասելի՞էր: – Այո, կարող եմ ասել, որ սպասում էի, որ այդպիսի բան կլինի: Այն, ինչ տեղի ունեցավ, դա հնարավոր ելքերից մեկն էր: Ինձ ուրախացնում է, որ մարդկային զոհեր […]

Լևանդովսկին ջախջախեց արքայական ակումբին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը երեկ գերմանական ”Բորուսիան” սեփական հաշվի տակ 4:1 հաշվով առավելության հասավ իսկանական ”Ռեալ Մադրիդի” նկատմամբ: Չորս գոլերի հեղինակն էլ դարձավ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:  Արքայական ակումբի միակ գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:  Նման կերպ ”Բորուսիան” բավականին լուրջ հայտ ներկայացրեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվելու համար: Ակումբների պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին: […]

“Ղալաթ է արել”. 168 ժամ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ երեքշաբթի օրը ՀՀԿ ավագանու անդամ Աշոտ Պապայանը քաշքշել եւ հարվածել էր ilur.am-ի լրագրողին: Թերթը  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ է համարում նման միջադեպերը, որոնք դարձյալ ՀՀԿ-ականների կողմից են իրականացվում: “Իհարկե` ոչ, եւ հազար անգամ` ոչ: Եթե […]

Ադրբեջանական մտավոր հետամնացությունը

ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Ադրբեջանական կայքերը, մեկը մյուսից արտատպելով, տարածում են հետևյալ ”տեղեկատվությունը”՝ ”Согласно информации, полученной азербайджанской стороной, в результате усилий армян, занимающих руководящие должности в Объединенной авиастроительной корпорации, а также в предприятиях ”МиГ” и ”Сухой”, переговоры с Россией по закупке боевых самолетов Су-27, Су-30 и МиГ-31 […]

Գյումրիում վախեցած “պատերազմի” են սպասում. Հայկական ժամանակ

Նախօրեին Գյումրիում հնչած կրակոցներից հետո Հանրապետության երկրորդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Գյումրեցիները վստահ են, որ կրակոցներից սպանված “Շեկո” մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանի համար վրեժ է լուծվելու: Քաղաքում սպասում են “պատերազմի”: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել հնարավոր արյունահեղությունը, ինչը, սակայն գյումրեցիների կարծիքով` դժվար թե հաջողվի: Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանական խմբերը ողջ Գյումրիում ավտոմեքենաների խուզարկություններ էին […]

Հոգու խոքրում ամաչում է , թե ինչպես է “հացի փող” վաստակում. Առավոտ

“Ստեղ չի կարելի նկարել”` ինձ ուղղված այս արտահայտությունը ես առաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը եւ ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները: Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ “Էրեբունի” հյուրանոցի մոտ` զինված մարդկանց մեկ այլ խումբ, եւ երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ “հորդորում էին” չնկարահանել: Ինչպես […]

Շների հարց. 168 Ժամ

“Ասում են, թե քաղաքի բյուջեն հնարավորություն չի տալիս մի շարք խնդիրներ լուծել, իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալի՞ս է 350 միլիոն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկների համար, 220 միլիոն դրամ ծախսել իբր շների ոչնչացման համար եւ այդ տենդերն ամեն տարի շահում է “Հանրապետական” նույն պատգամավորը, որը երեւի շների գծով իրենց միջի լավագույն մասնագետն է”-օրերս […]

“Կոմպրոմատ” ունի ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա. Ժամանակ

Թերթի տեղեկություններով “Ժառանգություն” կուսակցության ձեռքն է ընկել մի հաստափոր թղթապանակ, որտեղ տեղեկություններ կան Երեւան քաղաքում ԲՀԿ եւ ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչների ունեցվածքի , ապօրինի շինությունների եւ օբյեկտների մասին: Որոշ տեղեկությունների համաձայն` “Ժառանգությունը” պատրաստվում է դա հրապարակել` ցույց տալու համար, որ այդ կուսակցություններն այդքան էլ ընդդիմադիր չեն, ինչպես փորձում են իրենց ներկայացնել եւ հիմա իրենց ունեցվածքը պահելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված