Կնշվի բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170 ամյակը

Մայիսի 4-ին լրանում է հայ գործարար Միքայել Արամցյանի 170-ամյակը: Այն մեծ շուքով նշելու է “Լոռվա ձոր” հայրենակցական միությունը: Վերջինիս նախագահ Սերգո Երիցյանը լրագրողներին ներկայացրեց ծրագիրը, որը մեկնարկելու է Միքայել Ադամյանցի ծննդավայրից` Բյաթուկ գյուղից: Մայիսի 3-ին Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, որը կներկայացնի նրա կյանքը եւ գործունեությունը: Արամցյանի ծննդյան օրը`մայիսի 4-ին կնշվի նաեւ Թբիլիսիում: […]