Կնշվի բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170 ամյակը
Մայիսի 4-ին լրանում է հայ գործարար Միքայել Արամցյանի 170-ամյակը: Այն մեծ շուքով նշելու է “Լոռվա ձոր” հայրենակցական միությունը: Վերջինիս նախագահ Սերգո Երիցյանը լրագրողներին ներկայացրեց ծրագիրը, որը մեկնարկելու է Միքայել Ադամյանցի ծննդավայրից` Բյաթուկ գյուղից: Մայիսի 3-ին Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, որը կներկայացնի նրա կյանքը եւ գործունեությունը:
Արամցյանի ծննդյան օրը`մայիսի 4-ին կնշվի նաեւ Թբիլիսիում: Կկատարվի հոգեհանգստի արարողություն, ծաղիկներ կդրվեն նրա գերեզմանին: Այնուհետեւ հոբելյանական միջոցառման մասնակիցները կտեղափոխվեն “Հայարտուն” մշակութային կենտրոնի դահլիճ, ուր էլ կոգեկոչվի Միքայել Արամյանցի կյանքը եւ գործունեությունը”,-ասաց Սերգո Երիցյանը: Հանդիսությանը մասնակցելու է Միքայել Արամյանցի ծոռը`Ալեքսանդր Ջանոեւը իր տիկնոջ` Աննայի հետ: Միջոցառումներ են տեղի ունենալու նաեւ Երեւանում:
Հոբելյանական ծրագրի շրջանակներում արդեն տպագրվել է Միքայել Արամյանցի կյանքի եւ գործունեության դրվագները: Գիրքը գրել է Վահե Աթանեսյանը:
Միքայել Արամցյանի ջանքերով 20-րդ դարի սկզբներին հիմնովին վերակառուցվել է Թիֆլիսի երկրորդ արական գիմնազիայի շենքը, Թիֆլիսում բացել է “Էսպերանտո” տպարանը, իր ծննդավայր Քյասթուկում կառուցել է եկեղեցի, Թիֆլիսում “Մաժեստիկ” հյուրանոցը, “Պալլաս օտելը”, որը վերակառուցվեց կինոթատրոնի եւ ստացավ ”Արֆաստօ” անունը, նախաձեռնող եւ հագեբարձուն էր Թիֆլիսի “Հայ ազգագրական ընկերության” եւ գումարներ է նվիրաբերել տարբեր հայանպաստ նախաձեռնությունների: