09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2013

Դաստիարակչուհու հարվածից կուրացած Արմանն օգնություն է հայցում

Մանուկ հասակում մանկապարտեզի դաստիարակչուհու հարվածից կուրացած 32-ամյա Արման Հարությունյանն օգնություն է հայցում: Նա իր բաց նամակում գրում է. “Ես`  Արման Ռաֆայելի Հարությունյանս (ծնված`1981թ., մարտի 29), 6 տարեկան հասակում, մանկապարտեզի ուսուցչուհու ձեռքի հարվածի հետեւանքով, կուրացել եմ: Սկզբում աչքս այտուցվել էր, հետո աստիճանաբար սկսեցի վատ տեսնել, այնուհետեւ աջ աչքս ամբողջովին կուրացավ: Բժիշկները ախտորոշեցին գլաուկոմա: 1989թ. Երեւանում վիրահատեցին, […]

Սիրուն չի, մամուլ ջան, սիրուն չի … Ծառուկյանն իսկապես պետք է /վիդեո/

“Սիրուն չի մամուլ ջան, սիրուն չի”’-ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ավելորդ է համարում մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին հարկավոր են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցները, ինչով էլ պայմանավորվում է ՀԱԿԿ առաջնորդի Ծառուկյանին ուղղված շոյիչ “ռեւերանսները”: Այդ մասին, ի դեպ, հրապարակային հայտարարում են նաեւ ՀԱԿ-ից հեռացած ուժերի […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում են կայացել Կանադայում, Արգենտինայում եւ Վաշինգտոնում

Ապրիլի 24-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված արարողություն: Կանադայի մի շարք քաղաքներից մայրաքաղաք ժամանած հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին “Անմահ Հայաստան” հուշարձանին, իսկ հոգեւոր հայրերը աղոթեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգու հանգստության համար: ՀՀ դեսպանությունից բազմությունը շարժվեց դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակման ելույթներով հանդես եկան ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր […]

Աշոտյանը մեկնեց

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հելսինկի` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջանին, որի ընթացքում նախատեսվում են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև կառավարմանը և որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցերի քննարկումներ:

Գրիպը “կանգնեց” Սերգո Երիցյանի եւ Հրանուշ Հակոբյանի միջեւ

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի եւ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի միջեւ “սեւ կատու” չի անցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերգո Երիցյանը: “20 տարի է ընկերություն եմ անում Հրանուշ Հակոբյանի հետ: Ես նախարար էի, ինքը ԱԺ պատգամավոր եւ համապատասխան հանձնաժողովն էր ղեկավարում”,-ասաց նա` հերքելով մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ կոնֆլիկտի  պատճառով Երիցյանը […]

Մայիսի 5-ը՝ հարկադիր կատարողի օր

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց այսուհետ մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ սրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքները՝ ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ և ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության […]

Օբաման կրկին չարտասանեց “ցեղասպանություն” բառը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս խուսափեց արտաբերել “ցեղասպանություն” բառը` այն փոխարինելով “Մեծ Եղեռն” արտահայտությամբ: Ամենամյա ապրիլքսանչորսյան իր ելույթում, որը տարածել է նախագահի մամլո ծառայությունը, Օբաման մասնավորապես նշում է.  “Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի զոհերին: 98 տարի առաջ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Մենք այսօր մի պահ դադար ենք տալիս` խորհելու կյանքի մասին եւ կիսելու անասելի […]

Օմբուդսմենը զորակցություն է հայտնում ծեծված լրագրողին

Անհանգստությամբ և վրդովմունքով տեղեկացանք  լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են “դատվել”, “նստել”, […]

Բելգիայի արքեպիսկոպոսը` մերկ ուկրաինուհիների զոհն է դարձել /վիդեո/

“FEMEN” շարժման ակտիվիստները հերթական ակցիան են անցկացրել` Ֆրանսիայում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ընդունման առթիվ: Այս անգամ նրանք սուրբ ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի` արքեպիսկոպոս Անդրե Լեոնարի վրա, հաղորդում է “RTL” հեռուստաալիքը: Շարժման 4  մասնակիցները` միայն ջինսե տաբատներով եւ շորտերով, ներխուժել են Բրյուսելի Ազատ համալսարան այն պահին, երբ արքեպիսկոպոսը դասախոսություն է կարդալիս եղել, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված