18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գրիպը “կանգնեց” Սերգո Երիցյանի եւ Հրանուշ Հակոբյանի միջեւ

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի եւ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի միջեւ “սեւ կատու” չի անցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերգո Երիցյանը:

“20 տարի է ընկերություն եմ անում Հրանուշ Հակոբյանի հետ: Ես նախարար էի, ինքը ԱԺ պատգամավոր եւ համապատասխան հանձնաժողովն էր ղեկավարում”,-ասաց նա` հերքելով մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ կոնֆլիկտի  պատճառով Երիցյանը չի մասնակցել “Հայերենն իմ սրտում է” համաժողովին: 

Երիցյանի խոսքով` հրավերը ստացել էր անձամբ տիկին Հակոբյանից: “Նույնիսկ ելույթ ունեի, պատարստել էի, բայց հիվանդության պատճառով չկարողացա գնալ: Դեռեւս գրիպ եմ”,-ասաց Երիցյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ