Դաստիարակչուհու հարվածից կուրացած Արմանն օգնություն է հայցում

Մանուկ հասակում մանկապարտեզի դաստիարակչուհու հարվածից կուրացած 32-ամյա Արման Հարությունյանն օգնություն է հայցում:
Նա իր բաց նամակում գրում է.
“Ես` Արման Ռաֆայելի Հարությունյանս (ծնված`1981թ., մարտի 29), 6 տարեկան հասակում, մանկապարտեզի ուսուցչուհու ձեռքի հարվածի հետեւանքով, կուրացել եմ: Սկզբում աչքս այտուցվել էր, հետո աստիճանաբար սկսեցի վատ տեսնել, այնուհետեւ աջ աչքս ամբողջովին կուրացավ:
Բժիշկները ախտորոշեցին գլաուկոմա: 1989թ. Երեւանում վիրահատեցին, 1998թ.՝ Մոսկվայում, սակայն ոչ մի արդյունք: Բացի դա տարիներ անց նաեւ մյուս աչքս կուրացավ: Ունեմ առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակ եւ ստանում եմ ընդամենը 18.000 ՀՀ դրամ: Չեմ աշխատում, գտնվում եմ ֆինանսապես վատ վիճակում:
Թեև իմ վերը նշված կարգավիճակին, ես կարողացա գրավել իմ ներկայիս կնոջ սիրտը, ով, հաշվի չառնելով իմ կույր լինելը, համաձայնեց ամուսնանալ ինձ հետ: Ունեմ մեկ որդի` 1 տարեկան, ում երազում եմ իմ աչքերով տեսնել: Տարիներ շարունակ ապրել եմ` աղոթելով Աստծուն եւ հավատացել, որ կգա մի օր, եւ ես նույնպես կրկին կտեսնեմ արեւի լույսը, իմ սիրելի կնոջը եւ մեր սիրո պտղին` որդուս:
Ի ուրախություն ինձ՝ Գերմանիայի բժիշկները (մինչ այդ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո) տեղեկացրին, որ կարող են վերականգնել կորցրած տեսողությունս: Սակայն չեմ կարողանում անհրաժեշտ գումարը հավաքել եւ մեկնել երազանքիս իրականացման ետեւից:
Հարգելի հայրենակիցներ, քաղաքական եւ պետական գործիչներ, ինչպես նաեւ բարերարներ հայցում եմ ձեր օգնությունը: Խնդրում եմ՝ օգնեք ինձ վերականգնել իմ տեսողությունը, քանի որ իմ վերջին հույսը դուք եք”:
Օգնության համար գումարը խնդրում եմ փոխանցել Ինեկոբանկի Երեւանի մասնաճյուղի հետեւյալ հաշվեհամարներին.
2051252553771020 USD
2051252553771001 AMD
2051252553771040 EUR
Այլ երկրներից՝ 20512 52553771020 USD, 20512 52553771040 EUR հաշվեհամարներին:
Ցանկության դեպքում կարող եք նաեւ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` /094/ 00 44 05
Ֆրիդա Հարությունյանի ֆեյսբուքիյան հանրագրից