06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրուն չի, մամուլ ջան, սիրուն չի … Ծառուկյանն իսկապես պետք է /վիդեո/

“Սիրուն չի մամուլ ջան, սիրուն չի”’-ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ավելորդ է համարում մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին հարկավոր են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցները, ինչով էլ պայմանավորվում է ՀԱԿԿ առաջնորդի Ծառուկյանին ուղղված շոյիչ “ռեւերանսները”:

Այդ մասին, ի դեպ, հրապարակային հայտարարում են նաեւ ՀԱԿ-ից հեռացած ուժերի ղեկավարները:

Henaran.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը ասաց, որ այդպիսի բաներ չի կարելի գրել, քանի որ “այդ ամենի մեջ մի տեսակ գռեհկություն կա”:

Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԿԿ-ը պատրաստ է համագործակցել ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաև բոլոր այն կուսակցությունների հետ, ովքեր պատրաստ են համագործակցել.

”Մենք պատրաստ ենք միասին աշխատել տեղամասերում, ցուցակները ճշտել, եթե հնարավոր է աշխատել նաև հանձնաժողովներում: Կհամագործակցենք բոլոր նրանց հետ , ովքեր պատրաստ են իրենց վաստակին տեր կանգնել, իրենց շահերը պահել:

Այդ առումով մեր շահերը լրիվ համընկնում են: Վերջին հաշվով կեղծիքի բունը, կեղծիքի հեղինակը “Հանրապետականներն” են, պետք է մնացած ուժերը համախմբվեն` թույլ չտալով կեղծիքները իրենց օգտին օգտագործել: Եթե դա տեղի ունենա, ես դա կհամարեմ հաջողություն”:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ