Օբաման կրկին չարտասանեց “ցեղասպանություն” բառը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս խուսափեց արտաբերել “ցեղասպանություն” բառը` այն փոխարինելով “Մեծ Եղեռն” արտահայտությամբ: Ամենամյա ապրիլքսանչորսյան իր ելույթում, որը տարածել է նախագահի մամլո ծառայությունը, Օբաման մասնավորապես նշում է.
“Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի զոհերին: 98 տարի առաջ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Մենք այսօր մի պահ դադար ենք տալիս` խորհելու կյանքի մասին եւ կիսելու անասելի տառապանքները, որոնք տեղի են ունեցել: Մենք ինքներս մեզ ենք հիշեցնում, որ հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի նման մութ էջերը պատմության մեջ չկրկնվեն:
Ես բազմիցս արտահայտել ենմ իմ տեսակետը եւ այն չի փոխվել: Այն է` պարզորոշ, բացահայտ ընդունելը բոլոր փաստերը մեր շահերից է բխում:
Պատմությունն ապացուցել է , որ հայ ժողովուրդն անսանձելի ոգի ունի, որը դրսեւորվել է նույնիսկ մեծ դժբախտության եւ տառապանքի առկայությամբ: Միացյալ Նահանգներն ավելի են հզորացել` ամերիկահայերի ներդրումների շնորհիվ: Մենք կարծում ենք, որ նրանց նախնիները կհպարտանային` տեսնելով այն քայլերը, որ նրանք ձեռնարկում են ազգ կառուցելու համար:
Այսօր մենք կանգնած ենք ողջ աշխարհի հայերի կողքին` հիշելով Մեծ Եղեռնը, հարգելով նրանց հիշատակը, ովքեր զոհվել են, հաստատելով մեր անփոփոխ աջակցությունը հայ ազգին”: