08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գյումրիում վախեցած “պատերազմի” են սպասում. Հայկական ժամանակ

Նախօրեին Գյումրիում հնչած կրակոցներից հետո Հանրապետության երկրորդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Գյումրեցիները վստահ են, որ կրակոցներից սպանված “Շեկո” մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանի համար վրեժ է լուծվելու: Քաղաքում սպասում են “պատերազմի”: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել հնարավոր արյունահեղությունը, ինչը, սակայն գյումրեցիների կարծիքով` դժվար թե հաջողվի:

Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանական խմբերը ողջ Գյումրիում ավտոմեքենաների խուզարկություններ էին իրականացնում, թեեւ կեսօրից հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ հանցագործությունը բացահայտված է, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Վերջինս եւս կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացած եղել: Վահե Ղուկասյանը միակ ձերբակալվածն է: Նախօրեի գիշերը ոստիկանություն հրավիրված մոտ երկու տասնյակ անձինք, որոնց թվում էր նաեւ Վարդան Ղուկասյանը, ազատ են արձակվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ