“Կոմպրոմատ” ունի ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա. Ժամանակ
Թերթի տեղեկություններով “Ժառանգություն” կուսակցության ձեռքն է ընկել մի հաստափոր թղթապանակ, որտեղ տեղեկություններ կան Երեւան քաղաքում ԲՀԿ եւ ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչների ունեցվածքի , ապօրինի շինությունների եւ օբյեկտների մասին:
Որոշ տեղեկությունների համաձայն` “Ժառանգությունը” պատրաստվում է դա հրապարակել` ցույց տալու համար, որ այդ կուսակցություններն այդքան էլ ընդդիմադիր չեն, ինչպես փորձում են իրենց ներկայացնել եւ հիմա իրենց ունեցվածքը պահելու համար կրկին կոալիցիա են ձգտում:
“Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը թերթի հետ զրույցում հերքեց, որ նման տեղեկություններ ունեն եւ ցանկանում են հրապարակել: Նա ասաց, որ առայժմ իրենք փորձում են նման տեղեկությւններ ձեռք բերել ՀՀԿ-ի դեմ, սակայն թերթի տեղեկություններով “Բարեւ Երեւան” նախընտրական շտաբն այդ տվյալները հրապարակելու է ոչ թե բացահայտ իր անունից, այլ քաղարկված կերպով: