Շների հարց. 168 Ժամ
“Ասում են, թե քաղաքի բյուջեն հնարավորություն չի տալիս մի շարք խնդիրներ լուծել, իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալի՞ս է 350 միլիոն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկների համար, 220 միլիոն դրամ ծախսել իբր շների ոչնչացման համար եւ այդ տենդերն ամեն տարի շահում է “Հանրապետական” նույն պատգամավորը, որը երեւի շների գծով իրենց միջի լավագույն մասնագետն է”-օրերս նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, թե կոնկրետ որ պատգամավորին նկատի ունի:
Ի պատասխան թերթի հարցի` արդյոք իսկապես ՀՀԿ-ում կա նման պատգամավոր, ով ամեն տարի շահում է շների ոչնչացման տենդերը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է.
“Եթե շների մաիսն է խոսքը, ամեն թիմ թող ինքն իր մեջ մտածի, թե ով է այդ գործով զբաղվում: Մենք շներով չենք զբաղվում, մարդկանցով ենք զբաղվում: Եթե նման բան կա, սիրով կնվիրենք ասողին այդ տենդերը”: