10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Վարչապետը ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի “Մաքուր երկաթի փորձնա-արդյունաբերական գործարան” ընկերություն: Կառավարության ղեկավարը գործարանում ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին: 1996 թվականից մինչ 2013 թվականը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման, գործարանի արտադրական հզորություններն աճել են 6 անգամ: 2012 թվականին ընկերությունն օգտագործելով ժամանակակից սարքավորումներ՝ աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ և մոլիբդենի թիթեղի ու պրոֆիլի […]

Ոչ ոք չի հանդուրժում Ալիեւի բռությունները. Henaran.am –ի բացառիկ զրույցը ադրբեջանցի քաղաքագետի հետ

“Amnesty International” միջազգային կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ Թոֆիկ Յագուբլուին եւ Իլգար Մամեդովին, ովքեր ձերբակալվել են վերջերս Ադրբեջանում Իսմաիլի շրջանում եւ Բաքվում տեղի ունեցած ցույցերի արդյունքում: Քաղաքական գործիչների հետ շարունակում են ձերբակալված մնալ մի շարք լրագրողներ ու իրավապաշտպաններ: “Այսօր Ադրբեջանում հետապնդում են անգամ հասարակ քաղացիներին, իրավիճակը դարձել է անտանելի,  ոչ ոք չի […]

ՀԱԿ-ը ՀԱԿ-ին վնաս չէ, իսկ ՀՀՇ-ի ՞ն

‘’Մենք հարգում ենք ցանկացած որոշում, մենք առաջարկելու ենք միավորվել, բայց եթե գտնվեն կուսակցություններ, որոնք չեն ցանկանա, իրենք էլ կորոշեն: Մենք հինգ տարվա նույն ճանապարհով ենք անցել եւ խնդիր չկա’’,-ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Henaran.am-ի խնրանքով այսպես մեկնաբանեց ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի այսօրվա հայտարարությունը, թե ՍԴՀԿ-ն, ամենայն հավանականությամբ ՀԱԿ կուսակցության մեջ չի մտնի: Նշենք, որ նախօրեին […]

Օլիմպիական կրակը կուղարկվի տիեզերք

Սոչիի ձմեռային Օլիմպիադայի կրակը ծրագրում են ուղարկել տիեզերք: Օլիմպիական կոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն հայտնել է, որ կրակը կլինի Բայկալի հատակին, Հյուսիսային բեւեռում եւ Էլբրուսի վրա: “Եվ նույնիսկ ծրագրեր կան այն բաց տիեզերք ուղարկել”,-հայտնել է Չեռնիշենկոն: ՌԴ Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հիշեցրել է, որ 50 տարի առաջ ԽՍՀՄ-ն առաջինը մարդ ուղարկեց տիեզերք, իսկ հիմա Ռուսաստանն […]

Սեդա Ազնավուրը հերքել է քրոջ` իսլամ ընդունելու մասին լուրերը

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է վերջերս լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի իր քույր Կատին իսլամ է ընդունել, տեղեկացնում է հայ-ֆրանսիական “Nouvelles d’Arménie” ամսագիրը: “Ցանկանում եմ իմ բոլոր ֆեյսբուքյան ընկերներին ասել, որ մենք` Ազնավուրներս, հայկական ծագում ունենք, այսինքն քրիստոնյա ենք ծնվել: Մենք հպարտ ենք, որ մի այնպիսի ազգի […]

Է՛, Րաֆֆի՛, Րաֆֆի՛

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը մեկնաբանել է ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` այսօր ասուլիսում արած հայտարարությունները: ”Անգամ կեղծված ընտրությունների դեպքում, եթե դուք չտեսնեք ընտրությունների երկրորդ փուլ, կարող ենք ասել, որ մենք գնում ենք դեպի կործանում”,- այսօր ասուլիսում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավատացնելով, որ ժողովուրդն արդեն հաղթել է, և իրենք արդեն հաղթական վիճակի մեջ են: Է՛, […]

Տղամարդն ինքնահրկիզվել է Կարմիր հրապարակում

Մոսկվայի Կարմիր հրապարակում մի տղամարդ է ինքնահրկիզվել: Իրավապահ մարմիններն առայժմ որեւէ մեկնաբանություն չեն ներկայացրել: Կատարվածի դրդապատճառները հայտնի չեն: Ըստ “РИА Новости”-ի աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել մոտ 13.30-ին, տղամարդը 35 տարեկան է եղել: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է մարել բռնկված կրակը: Տուժածին ծանր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Առողջություն մաղթենք Քրիստինե Պեպելյանին

Քրիստինե Պեպելյանը վախեցրել է իր երկրպագուներին՝ խնդրելով մաղթել իրեն առողջություն եւ խոստանալով տեսանյութ տարածել:   “Սիրելի ընկերներ….. մի քանի րոպեից ձեզ եմ ներկայացնելու մի տեսանյութ….. որը չի տեսել դեռ ոչ ոք!!!!!! Դուք կլինեք առաջինը ……. Միայն մի խնդրանք ունեմ…… Մաղթեք ինձ առողջություն”, – գրել էր երգչուհին ֆեյսբուքյան իր էջում: Իսկ տեսանյութն այդպես էլ չհայտնվեց:

Աշխարհի ամենավատ հայրը դաժան խաղ է խաղացել որդու գլխին /վիդեո/

“Աշխարհի ամենավատ հայրը” դաժանորեն խաբել է սեփական որդուն, ավելին` նկարահանել է այդ ամենը եւ տեղադրել համացանցում: Իր նպատակին նա հասել է` մեծաքանակ դիտումներ է հավաքել, սակայն դրա փոխարեն երեխան սթրես է ապրել եւ արտասվել: Բրազիլացի հայրիկը “կինդեր-սյուրպրիզ” է գնել երեխայի համար, սակայն նրա արձագանքն ստուգելու նպատակով շոկոլադե հավկիթը եւ խաղալիքը հանել է` փոխարենը տեղադրելով իսկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված