08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2013

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը քաղաքացիական անհնազանդության կոչի որոշում չի ընդունել

 ‘’Գործադուլը եւ դասադուլը սահմանադրորեն քաղաքացուն վերապահված իրավունքներ են եւ դրա համար պետք չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ նրա շտաբը կամ որեւէ մեկը պատասխանատվություն ստանձնի: Այլ բան է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի  նախընտրական շտաբը քաղաքացիական անհնազանդության կոչ հնչեցնելու որոշում չի ընդունել եւ նման հարց չի քննարկել’’ ,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը`անդրադառնալով […]

Վանոյից հետո ՀՀՇ-ն դարձավ “մի գեղա կլուբ”. Տեր-Պետրոսյան

“Հայ ազգային կոնգրեսը, կատարելով հսկայական գործ, եթե ոչ արդյունքներով, այլ՝ իր գործունեությամբ, էներգետիկայով, քաղաքական համալսարան ստեղծելով, մեծ զանգված ստեղծելով, հավասար է Հայոց Համազգային Շարժմանը”, -այսպես ՀՀՇ արտահերթ համագումարում  խոսեց  ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ժամամանակը ցուց կտա, թե ով է եղել ճիշտ՝ կուսակցությունից դուրս գալով, բայց չպետք է […]

Ոստիկանությունն իրազեկում է Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ հիշեցրել է պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմից կազմակերպվող հավաքների մասնակիցներին, որ որևէ պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, չկա և չի կարող լինել իրավունք՝ իրազեկում պահանջող հավաք անցկացնել առանց իրազեկման, հավաքվել այնտեղ, որտեղ կամենաս, «հրամաններ» տալ ոստիկանության ծառայողներին՝ չունենալով դրա լիազորությունը: Ցավոք, այս նախազգուշացումները դրանց հասցեատերերը չեն ընկալել:   Արդեն […]

Միջազգային հանրությունը օրհնել է Սերժ Սարգսյանին. Լեւոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքն է: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը օրհնել է Սերժ Սարգսյանին, վերցրել է իր պաշտպանության տակ: “Ես չեմ տեսնում որեւէ միջամտություն արտաքին աշխարհից, հակառակը”, – ասաց նա` հավելելով , թե Սերժ Սարգսյանը լիովին ձեռնտու է գերտերություններին:

Արմինեն առաջին տիկինը չէ, նա իմ առաջին ու վերջին տիկինն է …

 ՛՛Վանաձորն իր պատասխանը տվեց արժանապատվության, իրավունքի, զավոդի, աշխատատեղի վերաբացման, վերադարձի ճանապարհը բռնեց, ես շնորհավորում եմ ձեր ու մեր բոլորի հաղթանակը՛՛,–այսօր` փետրվարի  23-ին Վանաձորում ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։  Նա նշեց, որ “այսուհետ չեն լինելու կուսակցական դրոշներ, վերացվելու է արտագաղթը։ ՛՛ Հովհաննիսյանը նախապես ներողություն խնդրեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից՝ ասելով. ՛՛Ներողություն եմ խնդրում, եթե սխալ եմ, […]

Ազատ դեմոկրատները` Րաֆֆու շարժման մասին

”Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին: Ցավոք, տարիներ շարունակ, մեր ժողովրդի ընտրական իրավունքը յուրացվել է ՀՀ իշխանությունների կողմից՝ բերելով համակարգի այլասերմանը և ընտրական ինստիտուտների ձևախեղմանը: 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունները յուրօրինակ ռեֆերենդում էին գործող իշխանության համար, և նույնիսկ […]

Երեւանից Րաֆֆին իր հետ մարդիկ է տանում /ֆոտո/

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին կանգառը Լոռու մարզում Սպիտակն էր։ Այստեղ Հովհաննիսյանը քայլեց ոտքով: Հասավ կենտրոսնական հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ։ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց սպիտակցիներին՝ իր օգտին քվեարկելու և հաղթելո համար։ ՛՛Հաղթական է Սպիտակը, հաղթական է Լոռին՛՛,–ասաց Հովհաննիսյանը։ Նա նկատեց, որ եթե ինքը գա իշխանության, ապա օրենքը հավասար է լինելու բոլորի համար։ ՛՛Բացառություն չկա, օրենքը հավասար […]

Արմավիրի քաղաքապետն է՞լ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր են պտտվում, որ այսօր հրաժարական է տվել նաեւ Արմավիրի քաղաքապետը` Ռուբիկ Խլղաթյանը: Հիշեցնենք, որ օրն սկսվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին տեղեկություններով: ”Իշխանությունները դեմքը սկսել է փոխվել…Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…”,-Ֆեյսբուքում գրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ […]

Չեմ հասկանում ի՞նչ է նշանակում `ԲՀԿ-ն որոշել է. Ուրիխանյան

 Ներկայացնում ենք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը.”Անկեղծ զարմանքով եմ վերաբերվում այսօր մամուլում շրջանառվող ասեկոսեներին, իբր էթիկայի հանձնաժողովի կազմից ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ պարոն Վ. Բաբայանին հետ կանչելու ԲՀԿ որոշման վերաբերյալ:  Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում ‘’ԲՀԿ-ն որոշել է’’: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարին, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի