16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վանոյից հետո ՀՀՇ-ն դարձավ “մի գեղա կլուբ”. Տեր-Պետրոսյան

“Հայ ազգային կոնգրեսը, կատարելով հսկայական գործ, եթե ոչ արդյունքներով, այլ՝ իր գործունեությամբ, էներգետիկայով, քաղաքական համալսարան ստեղծելով, մեծ զանգված ստեղծելով, հավասար է Հայոց Համազգային Շարժմանը”, -այսպես ՀՀՇ արտահերթ համագումարում  խոսեց  ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը: Նրա խոսքով՝ ժամամանակը ցուց կտա, թե ով է եղել ճիշտ՝ կուսակցությունից դուրս գալով, բայց չպետք է մոռանալ նաեւ, թե ինչ է եղել ՀՀՇ-ն մինչեւ 2007 թվականը: 

“Ի՞նչ էր ՀՀՇ-ն մինչեւ 2007 թվականը: Դուք գիտեք, թե ինչ եք: Ես էլ եմ եղել կուսակցության փառաբանող, գովաբանող, բայց, ՀՀՇ-ն նույն ուժը ունեցող կուսակցություն չի եղել ՝ եթե ունեցել է փառավոր տարիներ, ունեցել է նաեւ անկումներ”,-ասաց նա: Տեր-Պետրոսյանի խոսքով, Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո կուսակցությունը դարձել էր “մի գեղա կլուբ”, 2000- 2007 թվականին մասնակցեց ընտրությունների, բայց ունեցավ խայտառակ արդյունքներ:

“Եթե չկա Կոնգրես, մնում ենք ՀՀՇ, մնում ենք նույն վիճակում: Սա է ձեր ցանկությունը”,-ասաց ՀՀ առաջին նախագահը:

Հիշեցնենք, ՀՀՇ-ում ներքին անհամաձայնություն կա` կուսակցությունը լուծարելու եւ նորաստեղծ ՀԱԿ-ին միացնելու առաջին նախագահի որոշման շուրջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ