20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արմավիրի քաղաքապետն է՞լ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր են պտտվում, որ այսօր հրաժարական է տվել նաեւ Արմավիրի քաղաքապետը` Ռուբիկ Խլղաթյանը:

Հիշեցնենք, որ օրն սկսվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին տեղեկություններով:

”Իշխանությունները դեմքը սկսել է փոխվել…Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս…”,-Ֆեյսբուքում գրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հաստատեց, որ Սամվել Դարբինյանի հարցը կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստին:

Նկատենք սակայն, որ Սամվել Դարբինյանն իր հրաժարականի մասին տեղեկությունները առայժմ հերքում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ