25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երեւանից Րաֆֆին իր հետ մարդիկ է տանում /ֆոտո/

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին կանգառը Լոռու մարզում Սպիտակն էր։ Այստեղ Հովհաննիսյանը քայլեց ոտքով: Հասավ կենտրոսնական հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ։ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց սպիտակցիներին՝ իր օգտին քվեարկելու և հաղթելո համար։ ՛՛Հաղթական է Սպիտակը, հաղթական է Լոռին՛՛,–ասաց Հովհաննիսյանը։ Նա նկատեց, որ եթե ինքը գա իշխանության, ապա օրենքը հավասար է լինելու բոլորի համար։ ՛՛Բացառություն չկա, օրենքը հավասար է բոլորիս համար՛՛,–հավելեց։ 

Հովհաննիսյանի ելույթի պահին Սպիտակի փոխգնդապետ Չոբանյանը մոտեցավ և բարձրախոսով հայտարարեց, որ Սպիտակի քաղաքաետարանը չի արտոնագրել հավաքը։ Հովհաննիսյանը մոտեցավ ոստիկանին և նրան բացատրեց, որ իրենք այստեղ հավաք չեն անցկացնում, և որ նա ինչ–որ մեկի հրամանն է կատարում։ Սակայն ոստիկանը նշեց, որ ներկաների թիվն ավելին է, քան հարյուրը։ 

Ապա Հովհաննիսյանը շարունակեց իր ելույթն ու ոտքով շարունակեց քայլել քաղաքում։

Հավելենք, որ Հովհաննիսյանը նախքան այդ Աշտարակում էր, Ապարանում։ Իսկ Վանաձորից ուղևորվեց դեպի Գյումրի։ Նկատենք, որ Հովհաննիսյանը շրջում է ավտոբուսով, մոտ 80 հոգի Երևանից ուղեկցում են Հովհաննիսյանին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ