08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 19, 2013

ՀԱԿ հայտարարությունը

Փետրվարի 18-ին Հայաստանում կայացան հերթական խայտառակ ընտրությունները։ Հայ Ազգային Կոնգրեսը՝ ավելի քան 1500 ընտրատեղամասերում իր նշանակած հանձնաժողովների անդամների, Կոնգրեսի կողմից հատուկ մոնիտորինգի ենթարկված 20 ընտրատեղամասերի, ինչպես նաեւ լրագրողական եւ այլ խողովակներով հավաքած փաստական նյութի վրա արձանագրում է հետեւյալը։  Կոնգրեսը մի քանի անգամ արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում իշխող հակաժողովրդավարական բռնատիրական համակարգը, իր նկատմամբ անընդհատ […]

Աղոթում են Սերժ Սարգսյանի համար

ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, օտարերկրյա պետությունների ղեկավարներից: ՀՀ նախագահին վերընտրվելու առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառ հայրապետը Հանրապետության նախագահին […]

Րաֆֆին չի կարող առաջնորդել ընդդիմությանը. ՀԱԿ-ի նախկին դեմքերը եկան, բայց /վիդեո/

ՀՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը փետրվարի 19-ին Ազատության հրապարակում էր:  Հիշեցնենք, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի “անտեր” թողած հրապարակին տեր է կանգնել “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդյո՞ք “Ժառանգության” թեկնածուն կարող է լինել ընդդիմության առաջնորդ: Henaran.am-ը այս հարցն ուղղեց Կարապետ Ռուբինյանին: “Ո՞նց կարող ա փոխարինի, ստե՞ղ, կոնկրետ ընտրության, կոնկրետ […]

Սեքսուալ Մեգան Ֆոքսը`

Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսը դարձել է “Esquire US” ամսագրի փետրվարյան համարի հերոսուհին:Աստղի մասնակցությամբ սեքսուալ ֆոտոշարքը ղեկավարել է լուսանկարիչ Սանտե դ’Օրացիոն: Բացի լուսանկարներից, ամսագրում տեղ է գտել նաեւ հարցազրույց 26-ամյա դերասանուհու հետ, որում նա պատմում է իր հղիության, կուռքերի, դաջվածքների եւ եկեղեցու մասին:

“Արդեն բանը բանից անցել ա…” /վիդեո/

 Ազատության հրապարակում փետրվարի 19-ին կայացած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիս-հանրահավաքին երկու երիտասարդ բաժանում էին “Նախախորհրդարան”-ի  հայտարարությունը` Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը` Մաշտոցի պուրակում հավաքվելու մասին: Հրապարակում գտնվողները վերցնում էին տեքստը եւ ծանոթանում: Ինչ-որ մեկը փորձեց բարձրաձայն կարդալ, որին հետեւեց ընկերոջ հորդորը` քո համար կարդա: “Դե ուզում են, ինչ անեմ”,-ասաց` մինչեւ վերջ […]

Մեր ընկերների արյունը չչորացած` Րաֆֆին շամպայնի բաժակը ձեռքին շնորհավորեց ….

”Ընդդիմադիրները ճիշտ այնքան պետք է պաշտպանեն այդ ձայները, որքան Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանեց մեր զոհված ընկերների արյունը, որ փողոցներում մեր ընկերների արյունը չչորացած` շամպայնի բաժակը ձեռքին շնորհավորեց և պատճառաբանեց, որ ինքը սևազգեստ է այնտեղ գնացել”,- Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի հայտարարությունը, թե ընդդիմությունը պետք է համախմբվել ու պաշտպանել նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի […]

13-ամյա դպրոցականից պահանջել են վիրահատել կրծքերը

“Եթե Ձեր դուստրը ցանկանում է, որ համադասարանցիներն այլեւս չծաղրեն իրեն, ապա պետք է փոքրացնի կրծքերը“,-ԱՄՆ-ի Միսուրի նահանգի “Սենթրալ Միդլ” դպրոցի 6-րդ դասարանի 13-ամյա աշակերտուհու ծնողներին է հայտնել տեղի կրթական ոլորտի աշխատակիցներից մեկը:  Գաբրիելայի մայրը, ով կրթության բաժանմունք է դիմել` դստերը համադասարանցիների ծաղրանքներից փրկելու անհաջող փորձով, սկզբում չի հավատացել սեփական ականջներին եւ սկսել է ճշմարտություն փնտրել […]

ԱՊՀ դիտորդական խումբը նախագահականում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի գլխավորությամբ: Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում արձանագրել է ազատ, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մաղթել են Հայաստանին հետագա առաջընթաց, բարեկեցություն եւ ընտրված Նախագահի գլխավորությամբ բոլոր ուժերի համատեղ նպատակաուղղված աշխատանք՝ ի […]

Ոստիկանապետը Րաֆֆիին թիկնապահներ է տրամադրել

”Ինչ եք կարծում, ես վախենում եմ: Ես հիմա էլ չեմ վախենում”,-այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են երեկ իր տան մոտ ոստիկաններ եղել: Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մտահոգվել է իր կնոջ և երեխաների համար: Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն առաջարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի