18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԱՊՀ դիտորդական խումբը նախագահականում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի գլխավորությամբ:

Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում արձանագրել է ազատ, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մաղթել են Հայաստանին հետագա առաջընթաց, բարեկեցություն եւ ընտրված Նախագահի գլխավորությամբ բոլոր ուժերի համատեղ նպատակաուղղված աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների: 

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լեբեդեւին եւ նրա գլխավորած առաքելությանը՝ օբյեկտիվ գնահատականի եւ առաքելության ակտիվ գործունեության համար, ընդգծելով, որ նման մոտեցմամբ եւ աշխատանքով նրանք իրենց աջակցությունն են բերել Հայաստանի առաջընթացին: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ