Րաֆֆին չի կարող առաջնորդել ընդդիմությանը. ՀԱԿ-ի նախկին դեմքերը եկան, բայց /վիդեո/
ՀՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը փետրվարի 19-ին Ազատության հրապարակում էր: Հիշեցնենք, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի “անտեր” թողած հրապարակին տեր է կանգնել “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արդյո՞ք “Ժառանգության” թեկնածուն կարող է լինել ընդդիմության առաջնորդ: Henaran.am-ը այս հարցն ուղղեց Կարապետ Ռուբինյանին: “Ո՞նց կարող ա փոխարինի, ստե՞ղ, կոնկրետ ընտրության, կոնկրետ իրավիճակ ա, մեկը մասնակցել ա, մյուսը` ոչ, չի կարա փոխարինի”,-ասաց Ռուբինյանը:
Ավելացնենք, որ այսօր Ազատության հրապարակում էր նաեւ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այստեղ էր նաեւ Արարատ Զուրաբյանը, որը նույնպես հրաժարվեց խոսել: “Ես եկել եմ որպես քաղաքացի”,-ասաց նա:
Առաջարկում ենք դիտել նաեւ տեսանյութը: